«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

Ո՞վ կպատկերացներ, որ ոչ միայն 7 շրջանն ենք հանձնելու, այլև՝ Արցախն էլ վրադիր

Ո՞վ կպատկերացներ, որ ոչ միայն 7 շրջանն ենք հանձնելու, այլև՝ Արցախն էլ վրադիր
14.09.2023 | 22:36

Երանի արթնանայինք ու տեսնեինք, որ վերջին հինգ տարին մի վատ երազ էր, նիկոլ-բան չլիներ, անունն էլ չհիշեինք:

Գալուստ Սահակյանը շարունակեր իր հումորները Ազգային ժողովից ու մեզ ծիծաղեցներ, երբեմն ձանձրանայինք, երբեմն ծաղրեինք, ապրեինք մեր հոգսով ու մեր կյանքով, մարդկային հարաբերություններն առաջվա պես՝ ջերմ ու անկեղծ, էսքան չհիվանդանայինք…

Սերժ Սարգսյանն էլ՝ ծանրումեծ՝ բանակցություններից վերադառնար՝ Արցախի անկախության, Քարվաճառի ու Բերձորի դիմաց՝ թեկուզ այն հինգ շրջանները փուլային հանձնած:

Թշնամին մեր բռան մեջ՝ խեղճացած ու շնորհակալ, ազատագրված տարածքների մեր զորամասերն ու զենքի պահեստները, ողջ հարստությունները մեկիկ-մեկիկ տեղափոխեինք Արցախ՝ բանակը համալրելու:

Արևմուտքն էլ կողքից նայեր մեր խնդրի հնարամիտ լուծմանն ու պապանձվեր, սսկվեր ու տեղը վեր ընկներ, չհամարձակվեր քիթը խոթել ԽՍՀՄ նախկին երկրների գործերի մեջ:

Ու հենց այս պահին Սյունյաց զորքի պաշտոնաթերթը հրամկազմի հետ մեկներ Ստեփանակերտ՝ մասնակցելու Արցախի անկախության տոնակատարությանը:

Ինչ լավ, սահուն, յուղի պես կոկիկ ու մաքուր ճանապարհ էր՝ Գորիսից Արցախ:

Աղավնոն էլ հեռվից լույսերի մեջ շողշողար, գետի վրա փռված Աղավնոյի ՀԷԿ-ը ոչ թե քարուքանդ արվեր, որպես մետաղի ջարդոն բերվեր ու լցվեր Գորիսի մի ամայի տարածք, այլ առաջվա պես լուսարձակեր Արցախի ողջ տարածքում:

Ո՞վ կպատկերացներ, որ ոչ միայն 7 շրջանն ենք հանձնելու, այլև՝ Արցախն էլ վրադիր, Սյունիքն ու Վայոց Ձորը, Տավուշն ու Սևանը, ողջ Հայաստանը, ըստ էության՝ կադաստրի սեղանին դրված:

Երբեմն ինձ թվում է, թե մենք չենք ապրում, ուղղակի ձև ենք անում, թե ապրում ենք, մեռած ենք՝ չթաղված:

Ինչ խոսք, անզգամների ու վայելողների մի հոծ բանակ էլ կա, որ թքած ունեն, թե քանի ք/կմ կմնա երկրից կամ առհասարակ՝ կմնա՞, թե չի մնա. թքած ունեն, թե ով կլինի վարչապետը՝ թուրք թե հայ, նիկոլն էլ վատ չի, Պողոսն ու Պետրոսն էլ վատ չէին, կարևորը՝ իրենց փողերին ու զվարճանքներին, պաշտոններին վտանգ չսպառնա:

Կնանիք՝ բիժուներն ու զարդերը վզներին ու թևերին, տղամարդիկ՝ սողեսող, թուրքի առաջ պորտապար էլ կպարեն, շաբաշներն առած՝ գոհ ու երջանիկ կշարունակեն իրենց փթիր կյանքը:

Այ, էս տեսակը վերանար մեր միջից, գոնե…

Սուսաննա Բաբաջանյան

Լուսանկարում՝ Աղավնոյի ՀԷԿ-ը

Լուսանկարը՝ հեղինակի

Դիտվել է՝ 3205

Մեկնաբանություններ