Գրեթե չկա այնպիսի օր, երբ ԵՊՀ այսրոպեական ռեկտոր Հ.Հ.-ն ֆեյսբուքում ինչ-որ բան չգրի: Ընդ որում, վերջինիս գրառումների շուրջ 88.9 %-ը «համագործակցության» մասին է:
Այսինքն, այսրոպեական Հ.Հ.-ն ցանկանում է ձեռք բերել արհեստավարժ համագործակցողի համբավ:
ԵՊՀ-ում կատակում են` Հ.Հ.-ից անհրաժեշտ է զգույշ մնալ, քանզի նա «ում բռնի, համագործակցում է»:
Համագործակցելու այսօրինակ ձգտման վերաբերյալ հոգեբաններն ու իրավապահներն իրենց կարծիքն ունեն:
Հանրային գործիչ Սոնա Աղեկյանը (Sona Aghekyan) ԵՊՀ-ից թմրամիջոցների շրջանառությունն արձանագրող փաստեր (առարկաներ) է հայտնաբերել: Ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ:
Չգիտեմ, թե ինչպես կավարտվի գործը, սակայն վստահ եմ, որ այսրոպեական Հ.Հ.-ի համար իրավապահների հետ համագործակցելու աննախադեպ հնարավորություն է ստեղծվել:
Եվ չզարմանաք, եթե այսրոպեականի ֆեյսբուքյան էջում տեսնեք, որ ԵՊՀ-ի և Ոստիկանության Կենտրոնական բաժնի միջև «խորը և համապարփակ համագործակցության հուշագիր է ստորագրվել»:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ