Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Վաղը սեպտեմբերի 1-ն է, ու այդ գեղեցիկ օրով ձեր երեխաներին ամենակարևոր խորհուրդը տվեք

Վաղը սեպտեմբերի 1-ն է, ու այդ գեղեցիկ օրով ձեր երեխաներին ամենակարևոր խորհուրդը տվեք
31.08.2023 | 12:56


Հոգեբանության մեջ կա «Պիգմալիոնի էֆեկտ» հասկացություն, որի հիման վրա մի շարք փորձեր են կատարել։ Դրանցից ամենահետաքրքիրը ամերիկացի հոգեբան Ռոբերտ Ռոզենթալն է արել։ Փորձը կայանում էր հետևյալում. ուսումնական տարվա սկզբին դպրոցներից մեկում հավաքում են երեխաներին, նրանց մի մասին առանձնացնում և ասում. «Օհօ, այս երեխաները հանճարներ են, նրանք բարձր IQ ունեն։ Ձեր բախտը բերել է, որ նրանք ձեր դպրոցում են սովորում»։

Իրականում նրանք ոչնչով չտարբերվող, սովորական երեխաներ էին։ Բայց տարեվերջին այդ նույն երեխաները 30%-ով ավելի բարձր արդյունքներ են գրանցում, քան՝ նախորդ տարի։

Այսպես են մանկավարժները երեխաներին մոտիվացնում, որ լավ սովորեն։

Իսկ հայաստանյան կրթական համակարգի կեսից ավելիում ուսուցիչը բարձր է գնահատում այն աշակերտներին, ովքեր իր մոտ պարապում են, ավելին՝ թարսվում է նրանց հետ, ովքեր չեն պարապում ու ինքնուրույն են փորձում արդյունքի հասնել։ Հայաստանյան հանրակրթական դպրոցների մեծ մասում ուսուցիչն իր ընտանեկան խնդիրները տեղափոխում է դասարան ու դա տարածում երեխաների վրա:

Մանկապարտեզից ու դպրոցից է գալիս ամեն ինչի լավն ու վատը։ Եթե դաստիարակի ուշքն ու միտքը իրեն «նայող» ծնողներն են, այլ ոչ թե երեխաների դաստիարակությունը, եթե ուսուցիչների թիվ մեկ խնդիրը իրենց մոտ պարապողների քանակն է, այլ ոչ թե մատուցած կրթության որակը, ապա վերջում մենք ունենում ենք էն, ինչ ունենք։

Վաղը սեպտեմբերի 1-ն է, ու այդ գեղեցիկ օրով ձեր երեխաներին ամենակարևոր խորհուրդը տվեք էս կյանքում. երբեք ու երբեք չսովորել գնահատականի համար։ Վաղը կյանքում կամ աշխատանքի ընդունելուց չեն նայելու ձեր գնահատականներին: Նայելու են ձեր խոսքին, ձեր մտքին, ձեր ինտելեկտին, ձեր գլխում եղած գիտելիքներին, ոչ թե թղթի վրա գրված ինչ-որ թվանշանների։

Արամ Գևորգյան

Դիտվել է՝ 5005

Մեկնաբանություններ