Զանգում է նախարարը, թե՝ շտապ ներկայացի նախարարություն, վարչապետն է ուզում, գնում եմ այնտեղ, խորհրդակցություն է գնում այնտեղ, չեն թույլատրում ներս մտնել, ես էլ գիտեմ, թե ինչ-որ հարց են ուզում ճշտեն, դրա համար են կանչել։
Ինչևէ, խորհրդակցությունն ավարտվում է, նախարարն ու վարչապետը դուրս են գալիս, նախարարն ասում է՝ գնա, Օնիկ Գասպարյանը քեզ խնդիր կդնի, վիրավորական բառ են ասել, բայց բոլոր դեպքերում տեղի չեմ տալիս։ Մտնում եմ Օնիկ Գասպարյանի մոտ, ասում եմ՝ ի՞նչ է եղել, ասում է՝ Բաբայան Սամվելն ասում է, որ դու գաս կոորդինացնես գործողությունը, ես ասացի՝ պարոն Գասպարյան, դա Ձեր գործառույթն է, և հիշեցրի իրենց, որ իրենք 850 հաստիք ունեն այստեղ և դրա միջոցով պիտի փոխգործակցությունը կազմակերպեն, և դա իրենց գործառույթն է։ Բացի այդ, որ Բաբայան Սամվելն է ասում, ես չեմ անի. զուտ դրա համար չեմ արել, որովհետև իմ վերաբերմունքը Սամվել Բաբայանին առանձնահատուկ է, ես հարգանքով եմ վերաբերվում իր արածին, բայց պատերազմը ղեկավարելն այս պահին իր խելքի գործը չի։ Իսկ երկրի ղեկավարը ղեկավարել է Բաբայան Սամվելի միջոցով։ Երկրի ղեկավարն ու Սամվել Բաբայանը մտել են բանակի հրամանատարի մոտ մի քանի առաջարկություններով, ես ասացի՝ եթե անեք, ես դուրս եմ գալու լրատվական կենտրոն և հայտարարեմ, որ այսպիսի գործ եք անում, ինձ հանելու պատճառը չգիտեմ ինչն է՝ Սամվել Բաբայանին չխանգարե՞լը, թե՞ տիկին Աննային խնդրելը հրամանատարական կետից դուրս գալ։
Մովսես ՀԱԿՈԲՅԱՆ
ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ