Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը: Հիմնական օրենքն ընդունվել է 1995 թվականի հուլիսի 5-ի համաժողովրդական հանրաքվեով, փոփոխության է ենթարկվել՝ 2005 և 2015 թվականներին: Այս հունիսի 22-ին Ազգային ժողովն ընդունեց «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների ներկայացրած սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Այդ փոփոխությունները, համաձայն որոնց Հրայր Թովմասյանը դադարում է պաշտոնավարել որպես բարձր դատարանի նախագահ, մնում ՍԴ անդամ, իսկ 12 տարուց ավելի պաշտոնավարած ՍԴ երեք անդամները՝ Հրանտ Նազարյանը, Ֆելիքս Թոխյանը և Ալվինա Գյուլումյանը, ուղարկվում են թոշակի, արդեն ուժի մեջ են մտել: