-
18.11.2016|
13:26
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ պայմանագրային զինծառայող Իվան Հայրապետյանի մահվան դեպքի առթիվ, այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
-
18.11.2016|
11:38
Ռուսաստանը ակտուալ է համարում ԼՂ հակամարտության գոտում զինված միջադեպերի հետաքննության մեխանիզմի հարցը՝ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով մեխանիզմի մասին ՏԱՍՍ գործակալության լրագրողի հարցին:
-
17.11.2016|
14:59
Ազգային ժողովը նոյեմբերի 17-ին 102 կողմ, 3 դեմ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունել է «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերը:
-
17.11.2016|
14:35
Ադրբեջանի պաշտոնյաները ու լրատվամիջոցների մի քանի աղբյուրներ հայտնել են, որ Բաքուն մտադիր է Իսրայելի հետ գործարք կնքել՝ «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգ ձեռք բերելու նպատակով։
-
17.11.2016|
01:28
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ հանդես է եկել Երևանի և Բաքվի միջև «թեժ գծի» ստեղծման օգտին, որ թույլ կտա օպերատիվ արձագանքել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող զարգացումներին:
-
16.11.2016|
15:42
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն անարդար է համարում իր բանակում չծառայելու մասին հարցադրումը, քանի որ «սխալ է տարբերություն դնել ժամկետային շարքային ծառայության և միանգամից սպայական ծառայություն անցնելու միջև»:
-
16.11.2016|
15:38
Հայաստանի պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման ծրագրի ներկայացման նպատակով հանրային քննարկումների շրջանակում նոյեմբերի 15-ի երեկոյան ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել է լրատվամիջոցների ղեկավարների և ներկայացուցիչների հետ:
-
16.11.2016|
15:35
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հրամանով՝ Գևորգ Ալթունյանը նշանակվել է պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար:
-
16.11.2016|
15:34
Նոյեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 85 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 1100 կրակոց:
-
16.11.2016|
12:29
Ես կողմ եմ քվեարկելու «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի նախագծին, որովհետև ուղղված է հայոց բանակի մարտունակության բաձրացմանը, ԱԺ-ում ելույթի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը: