-
03.12.2016|
01:05
Սիրիայի կառավարական բանակը, ինչպես նաև զինյալները տեսանյութեր են հրապարակում Հալեպի արևելյան թաղամասերում մարտերից: Կառավարական զորքերը հարձակվում են հրետանու աջակցությամբ: Զինված ընդդիմությունը պատասխանում է ականանետներով և հրթիռային կայաններից կրակ բացելով:
-
02.12.2016|
12:20
Անկարան կողմ է Սիրիայի տարածքային ամբողջականությանը և թույլ չի տա Սիրիայի հյուսիսում կանտոնների միջև միջանցքի ստեղծումը, որը կվերահսկի քրդական Ժողովրդական միություն կուսակցությունը՝ ասված է Թուրքիայի ԱԱԽ-ի նիստից հետո հրապարակված հաղորդագրության մեջ:
-
02.12.2016|
12:00
Իրաքում ու Սիրիայում ԻՊ-ի դեմ պայքարը հաջողություններ է գրանցում՝ ահաբեկիչները անցել են պաշտպանության: Սակայն նոր կոնֆլիկտներ են ի հայտ գալիս, որ կարող են կործանարար հետևանքներ ունենալ:
-
02.12.2016|
00:42
Հայաստանում ԱՄՆ-ի ստեղծած լաբորատորիաները հնարավորություն են տալիս նաև տեղեկություն հավաքելու նոր սերնդի կենսաբանական զենքերի համար:
-
01.12.2016|
17:37
Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը հավաստիացրել է, որ ուղիղ մեկ տարի հետո կհեռանա պաշտոնից և երկրում իշխանափոխություն կլինի: Նա նախագահ է ընտրվել 2011-ին և լիազորությունների ժամկետն ավարտվում է 2017-ի վերջին։
-
01.12.2016|
17:32
Նոյեմբերի 30-ի լույս դեկտեմբերի 1-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 75 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 2000 կրակոց:
-
01.12.2016|
09:40
ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը մեկնաբանել է ՀՀ-ի և ՌԴ-ի միջև նոյեմբերի 30-ին Մոսկվայում ստորագրված «ՀՀ զինված ուժերի և ՌԴ զինված ուժերի զորքերի (ուժերի) Միացյալ խմբավորման մասին» համաձայնագիրը:
-
01.12.2016|
09:26
Իսկ մենք մտածում էինք, որ թուրքական բանակը Սիրիա է մտել, որ վերջ դնի ԻՊ-ի ահաբեկչության սպառնալիքներին մեր սահմանների մոտ: Որ Եփրատի մյուս ափը վտարենք «Ժողովրդավարական դաշինք»/Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներ (PYD/YPG) ահաբեկչական կազմակերպությանը:
-
30.11.2016|
19:46
Նոյեմբերի 30-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան էին այցելել Գեղարքունիքի և Տավուշի մարզերի 10-12-րդ դասարանների շուրջ 100 աշակերտներ։ Պատանիների այցելությունը ռազմական համալսարան կայացել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ։
-
30.11.2016|
19:39
Մոսկվայում հանդիպել են Ռուսաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները: APA գործակալության փոխանցմամբ՝ Սերգեյ Շոյգուն ասել է, թե Ադրբեջանը Կասպյան տարածաշրջանի անվտանգության ֆորպոստն է: