29.12.2017|
15:04
Ամերիկյան Apple ընկերությունը դանդաղեցնում է իր սմարթֆոնների հին մոդելների աշխատանքը: Ընկերության պարզաբանմամբ՝ այֆոնների մարտկոցները ժամանակի հետ կորցնում են աշխատունակությունը: Առավել տրամաբանական է թվում այն կարծիքը, որ երբ դանդաղում է հին սմարթֆոնի աշխատանքը, այֆոնի սիրահարները ստիպված են լինում դրանք փոխարինել նոր մոդելներով: