Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը 10 տարի պաշտոնավարելուց հետո կլքի Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը՝ իր տեղը զիջելով Նիդեռլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեին։ Հոլանդացի քաղաքական գործիչը կդառնա դաշինքի 14-րդ ղեկավարը։ Նրա մանդատը հինգ տարի է և կարող է երկարաձգվել։               
 

Դրդում են ծայրահեղ քայլերի

Դրդում են ծայրահեղ քայլերի
09.08.2024 | 14:02

Ներկա իրադրության բարդ ու ծայրահեղ վտանգավոր լինելը կապված է պատերազմի մեջ միջուկային երկու պետությունների անմիջական ներգրավվածության հետ: Խոսքը Ռուսաստանի և Իսրայելի մասին է: Ուկրաինական բանակի հաջողությունները Կուրսկի շրջանում և հակաիսրայելական կոալիցիայի (Իրան, Թուրքիա, ՀԱՄԱՍ, «Հզբոլլահ», հուսիթներ) հնարավոր է, որ դրդեն Մոսկվային և հրեական իշխանություններին գնալ ծայրահեղ քայլերի: Այդ է պատճառը, որ Բրյուսելում և Վաշինգտոնում հիմա խիստ լարված են:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 8821

Մեկնաբանություններ