«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Հայաստանի համար մանևրելու ժամանակը չափազանց քիչ է

Հայաստանի համար մանևրելու ժամանակը չափազանց քիչ է
21.07.2024 | 13:48

Իլհամը Հայաստանի հետ հարաբերությունները (ավելի ճիշտ՝ պահանջները) ոչ թե փաթեթային, այլ փուլային տարբերակով է կառուցել։

Հիմա համարում է, որ միջանցքի և Սահմանադրության հարցը լուծել է և անցնում է իր պահանջների հաջորդ փուլին, միայն մի նրբություն կա` ադրբեջանցիներին Հայաստանում բնակեցնելու պահանջն էլ վերջինը չի լինելու:

Մարգարե պետք չէ լինել՝ այսքանը հասկանալու համար, առնվազն՝ 2021 թվականի մայիսից սկսած։ Ովքեր չեն հասկացել ու դեռ շարունակում են չհավատալ, հայկական քաղաքականության մեջ անելիք չունեն։

Հիմա շատերը «դեղատոմս» են ակնկալում, և հարցն այն է, որ չկա պատրաստի բանաձև՝ իրավիճակը հաղթահարելու, բայց կա առնվազն առաջին քայլն անելու հստակ հրամայական: Փաշինյանի իշխանությունը, առանց ցնցումների, առանց լարումների, առանց ներքին բախումների, մեկ րոպե առաջ պետք է հրաժարական տա, և ամբողջ քաղաքական դաշտը (կամ, գոնե, հիմնական դերակատարները) նոր բանակցողի և նոր կաբինետի շուրջ պետք է ձևավորեն կոնսենսուս:

Հայաստանի համար մանևրելու ժամանակը չափազանց քիչ է:

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 485

Մեկնաբանություններ