Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 
  • ՄԱԿ-ը բարձրացրեց Պաղեստինի կարգավիճակը

    ՄԱԿ-ը բարձրացրեց Պաղեստինի կարգավիճակը

    30.11.2012| 11:23
    ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան, չնայած ԱՄՆ-ի և Իսրայելի հակազդեցությանը, ճնշող մեծամասնությամբ ընդունել է Պաղեստինի ինքնավարությանը պետություն-դիտորդի կարգավիճակ շնորհելու որոշումը։ Ավելի վաղ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը Գլխավոր ասամբլեայում հայտարարել էր, որ պաղեստինցիների կարգավիճակի մասին քվեարկությունը կդառնա երկու պետությունների ստեղծման վերջին հնարավորությունը։
  • Սիրիական ընդդիմությունը պատրաստ է բանակցել իշխանությունը փոխելու հարցով

    Սիրիական ընդդիմությունը պատրաստ է բանակցել իշխանությունը փոխելու հարցով

    29.11.2012| 11:19
    Սիրիայի ընդդիմությունը պատրաստ է բանակցություններ վարել երկրի իշխանության հետ՝ քաղաքական ռեժիմը փոխելու վերաբերյալ։ Այդ մասին այսօր հայտարարել է Ազգային համակարգող խորհրդի գլխավոր համակարգողի տեղակալ Արեֆ Դալիլյան՝ Մոսկվա կատարելիք այցի ճանապարհին։
  • Գերմանիայում հարձակվել են Իրանի դեսպանատան վրա

    Գերմանիայում հարձակվել են Իրանի դեսպանատան վրա

    29.11.2012| 11:17
    Գերմանիայի մայրաքաղաքում երեկ երեկոյան անհայտ անձինք գրոհել են Իրանի դեսպանատունը։ Ինչպես հաղորդում են իրավապահ մարմինները, շուրջ 30 մարդ ներխուժել է դեսպանատան տարածք՝ իջեցնելով Իրանի պետական դրոշներն ու շենքի ուղղությամբ նետելով ներկերով լի տարաներ։
  • Քլինթոն. «Իսրայելն ու Պաղեստինը պետք է ուղիղ բանակցություններ անցկացնեն»

    Քլինթոն. «Իսրայելն ու Պաղեստինը պետք է ուղիղ բանակցություններ անցկացնեն»

    29.11.2012| 11:13
    ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Վաշինգտոնում հայտարարել է, որ իսրայելցիների և պաղեստինցիների միջև ուղղակի բանակցություններն են Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման միակ ճիշտ ճանապարհը։
  • Չավեսը բուժման է մեկնել Կուբա

    Չավեսը բուժման է մեկնել Կուբա

    29.11.2012| 11:11
    Վենեսուելայի առաջնորդ Ուգո Չավեսը, որ հոկտեմբերին վերընտրվել է նախագահի պաշտոնում, հերթական անգամ կմեկնի Կուբա, որտեղ ժամանակին բուժվում էր քաղցկեղից։
  • Մեքսիկայի նախագահը՝ ԱՄՆ-ում

    Մեքսիկայի նախագահը՝ ԱՄՆ-ում

    28.11.2012| 11:23
    Մեքսիկայի նորընտիր նախագահ Էնրիկե Պենյա Նետոն ժամանել է Վաշինգտոն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ բանակցությունների նպատակով։ Մեքսիկական նոր վարչակազմը մտադիր է բարելավել առևտրային և տնտեսական հարաբերությունները հյուսիսային հարևանի հետ։
  • Եգիպտոս. Զանգվածային ակցիաներ՝ նախագահի դեմ

    Եգիպտոս. Զանգվածային ակցիաներ՝ նախագահի դեմ

    28.11.2012| 11:20
    Կահիրեում տասնյակհազարավոր մարդիկ են մասնակցում նախագահ Մոհամեդ Մուրսիի դեմ բողոքի ակցիային։ Հանրահավաքի մասնակիցները վանկարկում են կարգախոսներ, որոնցով նրանք նախագահին և ՙՄուսուլման եղբայրներ՚ շարժմանը մեղադրում են 2011թ. հեղափոխությանը դավաճանելու համար։
  • Վերսկսվել է Ժվանիայի մահվան հանգամանքների ուսումնասիրությունը

    Վերսկսվել է Ժվանիայի մահվան հանգամանքների ուսումնասիրությունը

    27.11.2012| 15:25
    Վրաստանի գլխավոր դատախազությունը նոր հետաքննություն կանցկացնի Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան հանգամանքների հետ կապված։ Հիշեցնենք, որ նա մահացել է 2005թ. փետրվարին։
  • Հնդկաստանում հակակոռուպցիոն կուսակցություն է ստեղծվել

    Հնդկաստանում հակակոռուպցիոն կուսակցություն է ստեղծվել

    27.11.2012| 12:25
    Հնդկաստանում ստեղծվել է «Հասարակ մարդ» անունը կրող հակակոռուպցիոն կուսակցությունը։ Կուսակցության հիմնադիրը Արվինդ Քեջրիվալն է՝ հակակոռուպցիոն շարժման հայտնի ակտիվիստ։
  • Օբաման առայժմ չգիտի՝ որքան զինվորական թողնի Աֆղանստանում

    Օբաման առայժմ չգիտի՝ որքան զինվորական թողնի Աֆղանստանում

    27.11.2012| 12:23
    ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առայժմ հստակ չգիտի՝ ամերիկյան քանի զինծառայող է մնալու Աֆղանստանում 2014թ. այդտեղից հիմնական ռազմական կոնտինգենտը դուրս բերելուց հետո։