ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Մարտի 1-ի թեման՝ նորից դատարանում

Մարտի 1-ի թեման՝ նորից դատարանում
12.10.2024 | 11:31

Իշխանությունը Մարտի 1-ի թեման կրկին բերեց դատարան. արհեստականորեն, դժվարությամբ, բայց՝ համառորեն։ Խնդիրը՝ այս էմոցիոնալ թեման հերթական անգամ վաճառել հոգնած, ծանր իրականությունից շշմած մեր հասարակությանը։ Իհարկե, այս անգամ լավ չի վաճառվում։ Պատերազմի, կորցրած Արցախի ու նոր ծայրահեղ սուր սպառնալիքների ֆոնին չկա նախկին հնչեղությունը։ Նիկոլը Մարտի 1-ը դարձրել է երկու հոգու՝ իր և Ռ. Քոչարյանի թեման։ Երբ իրեն պետք է՝ հարձակվում է, մյուսն էլ՝ ստիպված պաշտպանվում։ Իրականում սա ամենևին երկուսի թեման չէ, սա հասարակության թեման է, որը, սակայն, բարդ թեմաների «հավեսն» արդեն չունի։

Եթե հասարակությունը պահանջ չի դնում հասկանալու, թե ինչո´ւ, ինչպե´ս հնարավոր եղավ Մարտի 1-ը՝ իր երկրում, իր քաղաքում, ինչո´ւ չկանխվեց, ի´նչ մեխանիզմներ աշխատեցին, ինչո´ւ ձևավորվեց նման մթնոլորտ, նշանակում է՝ այդ հասարակությանը հանգիստ կարելի է ստիպել մարսել ցանկացած աղետ, օրինակ՝ պատերազմը շուտ չդադարեցնելու փաստը։ Եթե հասարակությունը լիներ պահանջատեր, և եթե նրա վերնախավերը լինեին մի փոքր ավելի ազնիվ, ապա շատ բան երկրում կարող էր այլ ընթացք ունենալ։ Հիմա մեզ իրո՞ք թվում է, թե կարող է գոյություն ունենալ այնպիսի մի դատավոր, որը, դատական նիստեր անելով, կարող է տալ պատասխաններ այդ բոլոր հարցերին։

Այսօր Մարտի 1-ի թեման թարմացնելը, այնուհանդերձ, նշանակում է նաև հետևյալը.

1. Դա վիրավորական է զոհերի և նրանց հարազատների համար։ Իշխանությունը նրանց ուղղակի ասում է՝ երբ կուզեմ, կարթնացնեմ թեման, երբ ուզեմ՝ կքնեցնեմ, դուք ինձ համար ընդամենը շահառուների խումբ եք։

2. Բարդ թեմաները գռեհկորեն պարզունակացնելու մեսիջ է. բոլոր բարդ թեմաները տարե´ք այդ ճանապարհով։ Զրո փորձ՝ հասկանալու որևէ բանի խորքային պատճառները, «այլևս երբեքի» մեխանիզմները։

3. Դատաիրավական համակարգի ծայրահեղ վտանգավոր օգտագործումը։ Դա շատ վտանգավոր բան է ու շատ շատերի համար վատ է վերջանալու։

Վահե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 6912

Մեկնաբանություններ