Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Երբ մեկնաբանությունն ավելորդ է

Երբ մեկնաբանությունն ավելորդ է
15.05.2024 | 16:38

ՈՒրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին: Միևնույն ժամանակ Լեմկինի ինստիտուտը դատապարտում է Փաշինյանին Հայոց ցեղասպանությունը ժխտող նարատիվների համար։

Ավելացնեմ, որ Լեմկինի ինստիտուտը մինչ այդ Հայոց ցեղասպանությունը ժխտելու նպատակով դատապարտել էր Թուրքիայի և Իսրայելի տարբեր տարիների ղեկավարներին։ Կարծում եմ` ավելացնելու ոչինչ չկա:

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 1528

Մեկնաբանություններ