Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Տվեք փող, և կկատարեն ձե՛ր հրամանները

Տվեք փող, և կկատարեն ձե՛ր հրամանները
05.05.2024 | 16:11

Կարևոր փաստ ոստիկանության կարմիր ու սև բերետավորների մասին, թե ինչու են դրանք այդքան ոգևորված ծեծում ու քաշքշում մարդկանց։

Սրանց միջին բազային աշխատավարձը 220.000 դրամ է, բայց յուրաքանչյուր կանչի, այսինքն, ինչ-որ տեղ մեկնելու և մարդկանց ծեծելու, բերման ենթարկելու դեպքում ավելանում է 40.000 դրամ, առավել ագրեսիվներին լինում են պարգևավճաըներ։
Այսինքն, եթե կարմիր բերետավոր Մայիս Այվազյանը ամսվա ընթացքում 4 անգամ մասնակցում է մարդկանց նկատմամբ բռնություն գործադրելու հրամաններին և հնարավորինս գազազած է կծում, ապա ամսվա վերջում ստանում է 220.000+160.000 (4*40.000 արտահերթ կանչ)+100.000 (պարգևավճար) =460.000 դրամ։
Տվեք Մայիս Այվազյանին և նրա նման մյուս կարմիր կամ սև բերետավորներին ավելի շատ փող, և նրանք կսկսեն կատարել ձեր հրամանները։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 1466

Մեկնաբանություններ