ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Ազգային անզուգական երգիչ ՍԱՀԱԿ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ թույլ չտվեցին թաղել ո՛չ եռաբլուրում, ո՛ չ էլ՝ քաղաքային պանթեոնում

Ազգային անզուգական երգիչ ՍԱՀԱԿ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ թույլ չտվեցին թաղել ո՛չ եռաբլուրում, ո՛ չ էլ՝ քաղաքային պանթեոնում
30.04.2024 | 18:00

Կմտածեի՞ր այրդյոք, Սահակ, կգա՜ն այնպիսի ժամանակներ, որ քեզ կարգելեն թաղվել ազատամարտի քո ընկերների կողքը։ Դու, որ մշտապես եղել ես պատերազմի առաջադիրքերում, զենքով և երգով պայքարել մեր անկախության վեհ գաղափարի համար, նաիրյան ընդերքից բխող քո խրոխտաձայնով ոգել ու ոգորել մեր մարտիկներին ու սերունդների և կյանքդ ամբողջությամբ նվիրաբերել հանուն հայրենյաց, կպատկերացնեի՞ր, արդյոք, որ թրքահարճ ու թրքահաճո իշխանավորիկները Եռաբլուրի դռները կարգալփակվեն քեզ համար, ու այնտեղ ամփոված մեր լուսեղեն տղերքը անանհաղորդ կմնան քո վսեմական ներկայությանը։

Քաղաքային պանթեո՜նն էլ քեզ տեղ չտվեց… զավեշտային և անհեթեթ պատճառաբանությամբ, թե վաստակավորի կոչո՜ւմ չունես: Արցունքահեղձ ծիծաղ է առաջացնում, թե ովքե՞ր են ստացել այդ կոչումը, իսկ դու՝ ոչ… գուցե և բարին դա է… վասնզի այն այսօր պուտանայացման հայտագիր է դարձել։

Անդրդվելիորեն նաև չթուլատրվեց որևէ դահլիճում քո վերջին հրաժեշտը կազմակերպել՝ քո իսկ երգերի հնչողությամբ, և ամենավերջին այդ համերգդ մնաց որբացած և անագորույն…

Սա՛ է մեր դառը և ճղճիմ իրականությունը՝ իր ինքնասպան և անբարո դրսևորմամբ:

Բայց միևնուն է, Սահակ, քո երգը թևածելու է Եռաբլուրում, ու մեր սրբազան և խռովյալ շիրիմները ամոքելու է գալիք հաղթանակների արևաձայնով…

Այո՛, քո վաստակը այնքա՜ն վաստակամեծ է, որ ոչ մի կոչմամբ չի կարելի վաստակել այն:Առավել ևս որ քո վաստակումի երգը հավերժինն է, և դու հայրենատեր ճամփորդն ես նրա:

30.04.2024

Վարուժան ԽԱՍՏՈՒՐ

Դիտվել է՝ 2448

Մեկնաբանություններ