Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին ընդունված եռակողմ համաձայնագրերը կասկածի տակ դնելու փորձերը չափազանց վտանգավոր են՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Եռակողմ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել այդ ժամանակահատվածում, առաջվա պես հայ-ադրբեջանական հաշտեցման հիմքն են կազմում: Եվ մենք հավատում ենք, որ այլընտրանք չկա»,-ասել է նա։                
 

Թուրքն ու թուրքը

Թուրքն ու թուրքը
15.04.2024 | 23:10

Թուրք մեծ գրող Օրհամ Փամուկն է:
Թուրքիայում ապրելու տարիներին խիզախություն ունեցավ հայտարարելու, որ Թուրքիան դարասկզբին իրականացրել է հայերի ցեղասպանությունը:
Նոբելյան դափնեկիր է:
Երկրորդ նկարում Անդրանիկ Քոչարյանն է, հայ պետական գործիչ է: Սրանց կառավարման տարիներին արդեն մեկ սերունդ ցեղասպանվել է: Երեկ էլ «Ազատություն» ռադիոկայանի երևանյան տղավարւոմ հայտարարեց, որ դեռ պետք է ճշտել մեկուկես միլիոնի անուններն ու ազգանունները:
Պարզ է չէ, թե ինչու՞ է սա ասում:
Դուք թուրքերից մի վախեցեք, անդրանիկքոչարյանանման հայերից սարսափեք:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1065

Մեկնաբանություններ