ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը ելույթ է ունեցել Օվալաձև աշխատասենյակում՝ բացատրելու իր պատմական որոշումը՝ դուրս գալ 2024 թվականի ընտրություններից և ջահը փոխանցել Քամալա Հարիսին: «Առաջընթացի լավագույն ճանապարհը էստաֆետը նոր սերնդին փոխանցելն է: Սա մեր ազգը համախմբելու լավագույն միջոցն է։ Ես խորապես հարգում եմ այս պաշտոնը, բայց ավելի շատ ես սիրում եմ իմ երկիրը»,- ընդգծել է Բայդենը։               
 

Բլինքենի օրն էլ օր չի

Բլինքենի օրն էլ օր չի
06.04.2024 | 15:50

Բլինքենն ասում է` մենք տեսնում ենք ավելի ինտեգրված Հարավային Կովկաս։

Նախ` մենք֊ը ովքե՞ր են։
Երկրորդ` ի՞նչ է նշանակում «ավելի ինտեգրված Հարավային Կովկաս»։ Ու՞մ հետ ինտեգրված։
Եվ երրորդ` Բլինքենը մի քանի ամսից դառնում է նախկին պաշտոնյա, ի՞նչ իմաստ ունի նրա հետ լուրջ բաներ պայմանավորվելը։
Չնայած, Բլինքենի օրն էլ օր չի, մեկը մյուսից բեթար դեմքերի հետ է հանդիպում խեղճը։ Դիմենցիայով շեֆն էլ՝ մյուս կողմից։

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 933

Մեկնաբանություններ