ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը ելույթ է ունեցել Օվալաձև աշխատասենյակում՝ բացատրելու իր պատմական որոշումը՝ դուրս գալ 2024 թվականի ընտրություններից և ջահը փոխանցել Քամալա Հարիսին: «Առաջընթացի լավագույն ճանապարհը էստաֆետը նոր սերնդին փոխանցելն է: Սա մեր ազգը համախմբելու լավագույն միջոցն է։ Ես խորապես հարգում եմ այս պաշտոնը, բայց ավելի շատ ես սիրում եմ իմ երկիրը»,- ընդգծել է Բայդենը։               
 

Մեծ հակամարտությունների ընթացքում, անգամ հակամարտող մեծ խաղացողները, չեն այրում բոլոր կամուրջները

Մեծ հակամարտությունների ընթացքում, անգամ հակամարտող մեծ խաղացողները, չեն այրում բոլոր կամուրջները
01.04.2024 | 13:16

Քաղաքական մոլագարությունն ու աղանդավորական մտահայեցողությունը թույլ չեն տալիս մեր պատմությանը անաչառ առերեսվելու։ 20-րդ դարասկզբի մեր պատմությունը շատ ավելի բարդ ու խճճված է եղել, քան սովորաբար ներկայացվել է։ Բայց հենց այդ պատմությունն է, որ պետք է օգներ, ի տարբերություն էշի, երկու անգամ նույն գետը չմտնել։

Չեմ խոսում այն մասին, որ Ռուսաստանը լավ պետություն է կամ վատ, չեմ ասում նրա հետ հեշտ է աշխատել կամ դժվար։ Ընդամենը ասում եմ` նրա հետ անհրաժեշտ է աշխատել, ու դա մեզ է անհրաժեշտ։ Իսկ ամենակարևորը՝ մեզ է պետք այնպիսի մարդ, թիմ, որը Ռուսաստանի հետ կկարողանա աշխատել։ Հակառակը չկա։

Մեծ հակամարտությունների ընթացքում, անգամ հակամարտ մեծ խաղացողները, չեն այրում բոլոր կամուրջները և վարագույրի հետևում շարունակում են սակարկել։ Սա պետք է նկատի ունենալ, որպեսզի նորից չստացվի, որ 1920 թ. հունվարյան «գեղեցիկ» օրվա պես պայմանական անգլիացիները կուլիսներում Լեհաստանի մասով բոլշևիկների հետ բաներ պայմանավորվեն, փոխարենը սիրուն ու աննկատ թռնեն Կովկասից ու թողնեն քեզ один на один։

Այն, ինչ անում է այսօր Նիկոլը, գոնե այս պահին Ռուսաստանի համար միևնույնն է, Հայաստանի համար է, որ միևնույնը չպետք է լինի։ Այստեղ է աղետը։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 3024

Մեկնաբանություններ