ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը ելույթ է ունեցել Օվալաձև աշխատասենյակում՝ բացատրելու իր պատմական որոշումը՝ դուրս գալ 2024 թվականի ընտրություններից և ջահը փոխանցել Քամալա Հարիսին: «Առաջընթացի լավագույն ճանապարհը էստաֆետը նոր սերնդին փոխանցելն է: Սա մեր ազգը համախմբելու լավագույն միջոցն է։ Ես խորապես հարգում եմ այս պաշտոնը, բայց ավելի շատ ես սիրում եմ իմ երկիրը»,- ընդգծել է Բայդենը։               
 

Կոնֆորմի՞զմ, թե՞ պայքար. թող յուրաքանչյուրն անի իր ընտրությունը

Կոնֆորմի՞զմ, թե՞ պայքար. թող յուրաքանչյուրն անի իր ընտրությունը
14.03.2024 | 14:30

Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցը մեկնաբանելու որևէ ցանկություն չունեմ, քանի որ ինձ բացարձակապես չեն հետաքրքրում պաթոլոգիկ ստախոսները, վախկոտներն ու պետական դավաճանները։ Թույլ տվեք ձեր ուշադրությունը հրավիրել մեկ այլ փաստի վրա։ Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) անցկացրած սոցիոլոգիական հարցման համաձայն՝ Փաշինյանի վարկանիշը 17 տոկոս է։ Համաձայնեք՝ սա չափազանց ցածր ցուցանիշ է իշխանության համար, որի ներկայացուցիչները գրեթե ամեն օր պարծենում են ՀՀ քաղաքացիների կողմից «պողպատե մանդատով»։

Ավելին, գործող իշխանությունների ի՞նչ լեգիտիմության մասին կարող է խոսք լինել, երբ իրենց կողմից ընտրված վարչապետին՝ Նիկոլ Փաշինյանին, լավագույն դեպքում վստահում է միայն 17 տոկոսը։ Իհարկե, պետք չէ մյուս ծայրահեղության գնալ՝ մտածելով, որ մնացած 83 տոկոսը սատարում է ընդդիմությանը։ Սակայն այս փաստը խոսում է Հայաստանի գործող իշխանությունների լեգիտիմության բացակայության և Փաշինյանի հրաժարականի պահանջով զանգվածային բողոքի ցույցերի լուրջ նախադրյալների հասունացման մասին։

Հարցն այն է, թե արդյոք քաղաքական ուժերը պատրա՞ստ են համախմբել իրենց ռեսուրսները Փաշինյանի հրաժարականի օրակարգի շուրջ, թե՞ իրենց շուրջ ստեղծել են «հարմարավետության գոտի», որից չեն ցանկանում հեռանալ, որպեսզի ակամայից չհայտնվեն մի վայրում, որտեղ այս պահին տասնյակ քաղբանտարկյալներ են գտնվում։ Կոնֆորմի՞զմ, թե՞ պայքար․ թող յուրաքանչյուրն անի իր ընտրությունը, և ժամանակը ցույց կտա՝ ՀՀ քաղաքացիները ցանկանու՞մ են ունենալ հզոր պետություն, թե՞ ավելի հեշտ է «ընդդիմություն խաղալ»՝ ողջ պատասխանատվությունը գցելով իշխող ռեժիմի հիմարությունների վրա։

Անդրանիկ Հովհաննիսյան

Դիտվել է՝ 5586

Մեկնաբանություններ