Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Գիտե՞ք` ինչու

Գիտե՞ք` ինչու
27.02.2024 | 09:21

Վահագն Ալեքսանյանը ԲՀԿ-ի նախկին տասովչիկներից է:

Այդ կուսակցությունն իր ղեկավարի հետ ինչ այլանդակություններ ասես, որ չի արել Հայաստանում:

Դանիել Իոննիսյանը, չնայած, որ մի ժամանակ երևում էր ԲՀԿ-ականների շրջապատում, Հայաստանում հիմնականում զբաղված է եղել իրավապաշտպան գործունեությամբ, կեղծ իրավապաշտպան գործունեությամբ:

Նախկինում նրանք եղել են անտագոնիստներ:

Հիմա դարձել են քաղաքական էլիտայի վառ ներկայացուցիչներ:

Վահագնը պայծառ պառլամենտական է, իսկ Դանիելը ՝ գրում, կամ փոխանցում է ՀՀ նոր սահմանադրությունը:

Հիմա նրանք իրար հետ են:

Գիտե՞ք` ինչու. որովհետև մեջը փող կա, շատ փող:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1345

Մեկնաբանություններ