Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Փաշինյանն աճուրդի է հանել Հայաստանը

Փաշինյանն աճուրդի է հանել Հայաստանը
24.02.2024 | 12:30

Զելենսկիի Հայաստան գալը պետք է համարել Մյունխենում Փաշինյանի և Մեծ Բրիտանիայի հետախուզության ղեկավար Ռիչարդ Մուրիի հանդիպման շարունակություն:

Ի՞նչ ենք մենք շահում Զելենսկիի այցից:

Գործնականում ոչինչ, բայց երաշխավորված կոշտ հակազդեցության ենք հանդիպելու Մոսկվայից:

Առհասարակ, Արևմուտքի սատելիտի կարգավիճակը ձեռնտու է միայն Փաշինյանին: Եթե նույնիսկ դրա հանրագումարում Հայաստանը վերածվի փլատակների, նա արևմտյան որևէ մայրաքաղաքում «պատվավոր հյուրի» կարգավիճակ է ունենալու՝ Հայաստանից ճողոպրելուց հետո:

Փաշինյանն աճուրդի է հանել Հայաստանն իր մասնավոր խնդիրները լուծելու համար:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 1312

Մեկնաբանություններ