Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Նա լավ է յուրացրել այս դասը

Նա լավ է յուրացրել այս դասը
16.01.2024 | 07:41

Շատերին է թվում, թե ազնվականությունը «թագավորի պատվարն» է, այն դեպքում, որ հենց ազնվականությունն է ատելի դարձնում թագավորի իշխանությունը։ Սրա վրա է խաղում Նիկոլը, երբ, «զլի շոֆեռի» կերպարանք առած, քրճիկ է «խեղդում» փողոցներում։

Ժողովուրդը ատում է ազնվականությանը, ու սա որևէ առնչություն չունի ո՛չ ժողովրդավարության մակարդակի, ո՛չ շարքային ընտրողի քաղաքացիական գիտակցության որակի հետ։ Գոնե այս դասը Նիկոլը լավ է յուրացրել։ Իսկ ընդդիմությունը, «կաղամբավաճառի» կերպարով ժողովրդի մեջ իջնելու փոխարեն, շարունակում է Նիկոլի դեմ պայքարը ազնվականության դիրքերից` ակնկալելով ազնվականությունն ատող ժողովրդի աջակցությունը։

Թալեյրանը Բոնապարտից հետո Ֆրանսիա վերադարձած ռոյալիստների մասին ասում էր. «Նրանք ոչինչ չեն մոռացել, նրանք որևէ հետևություն չեն արել»։ Նույնն առայժմ կարելի է ասել նաև մեր ընդդիմության մասին։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 1797

Մեկնաբանություններ