Ամերիկյան ֆինանսների նախարարության դեսանտը, որը շրջել է նախկին ԽՍՀՄ երկրներում, բանկիրներին համոզել է խստացնել ռուսների դեմ պատժամիջոցները։ Հետևելով Ղրղզստանի տասնյակ բանկերին, որոնք դադարեցրել են ռուբլով գործարքները «Ավելի արագ վճարումների համակարգի» միջոցով, ղազախ բանկիրները գործի են անցել:                
 

Իրենք «հարգում» են ազատ խոսքը

Իրենք «հարգում» են ազատ խոսքը
10.01.2023 | 11:11

Ադրբեջանը մեկ անգամ ևս «ձիու քայլով» Նիկոլի սիրած եվրոյոնջաներին կապացուցի, որ իրենք ավելի դեմոկրատական երկիր են, քան թե Հայաստանը։

Ստացվում է, որ ադրբեջանական իշխանությունները չեն ուզում ուժ կիրառել բնապահպանական միջոցառում իրականացնող իրենց քաղաքացիների նկատմամբ։

Նրանք կարող են ասել, որ իրենք այլ երկրների նման զոհվածների ծնողներին, անմեղ ցուցարարներին չեն ցրում, բերման ենթարկում, ձերբակալում ոստիկանական բազմագույն բերետավորների ջոկատներով կամ պատժում անմեղ ու իրավիճակային պերֆորմանսների, ճանապարհներ փակելու համար։ Իրենք հարգում են ազատ խոսքն ու մարդու իրավունքները՝ ի տարբերություն այլոց: Փաստորեն, այդպես է ստացվում:

Ռոբերտ Մելքոնյան

Դիտվել է՝ 13854

Մեկնաբանություններ