Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Պորտուգալացիները դեմ են բյուջեի նախագծին

Պորտուգալացիները դեմ են բյուջեի նախագծին
01.11.2012 | 11:27

Հազարավոր պորտուգալացիներ բողոքի ակցիա են իրականացրել խորհրդարանի շենքի առջև։ Օրենսդիր մարմինն ընդունել է 2013թ. բյուջեի նախագիծը, որը հարկերի աննախադեպ աճ է սահմանում։ Ակցիայի մասնակիցները սուլոցներով և հակակառավարական պաստառներով են ճանապարհել խորհրդարանի շենքը լքող քաղաքական գործիչներին։
Պորտուգալիայի կառավարությունը հույս ունի, որ ընդունված փաստաթուղթը կօգնի կրճատել բյուջեի դեֆիցիտը և կատարել 100 միլիարդ եվրո ֆինանսական օգնություն ստանալու դիմաց ստանձնած պարտավորությունները։
Շատ պորտուգալացիների համար հարկերի բարձրացումը կարող է արժենալ միջին ամսական աշխատավարձին հավասար գումար։
Բյուջեի նախագիծը խորհրդարանում պետք է անցնի ևս մեկ քվեարկություն։ Այն կարող է վիճարկվել նաև սահմանադրական դատարանում։

Դիտվել է՝ 1412

Մեկնաբանություններ