Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Պայթյուն Դամասկոսում. կա 10 զոհ

Պայթյուն Դամասկոսում. կա 10 զոհ
29.10.2012 | 16:12

Դամասկոսի արևելյան շրջանում այսօր պայթեցվել է ականապատ ավտոմեքենա։ Նախնական տվյալներով՝ 10 մարդ զոհվել է, այդ թվում՝ երեխաներ և կանայք։ Ուբաթ օրը Դամասկոսի խիտ բնակեցված շրջաններից մեկում տեղի ունեցած պայթյունից մահացել էր 15 մարդ, ավելի քան 92-ը՝ վիրավորվել, մեծ մասը՝ երեխաներ։

Հիշեցնենք, որ այսօր ավարտվել է Սիրիայի կառավարության և ընդդիմության միջև մահմեդական տոնի կապակցությամբ հաստատված հրադադարը, որի նախաձեռնությամբ հանդես էր եկել ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ բանագնաց Լախդար Բրահիմին:

Դիտվել է՝ 1329

Մեկնաբանություններ