ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման վաղաժամ քվեարկել է նախագահական ընտրություններում։ Հատուկ դրա համար նա ժամանել է հայրենի Չիկագո։ Այդպիսով նա դարձել է պատմության մեջ առաջին նախագահը, ով քվեարկել է՝ չսպասելով ընտրությունների օրվան։
Կոլորադո նահանգում ելույթ ունենալով ընտրողների առաջ՝ Օբաման կոչ է արել ամերիկացիներին հետևել իր օրինակին և չսպասել քվեարկության օրվան, վաղաժամ գալ ընտրատեղամաս կամ քվեաթերթիկն ուղարկել փոստով։
ԱՄՆ գործող նախագահը գրեթե հավասար հնարավորություններ ունի իր մրցակից, հանրապետական Միթ Ռոմնիի հետ։ Վաղաժամ քվեարկությամբ նա փորձում է լրացուցիչ ձայներ ապահովել։ Վաղաժամ քվեարկության իրավունք ունեն ամերիկյան 50 նահանգներից 32-ի բնակիչները։