Նեպալի մայրաքաղաք Կատմանդուի օդանավակայանից 1 կմ հեռավորության վրա ինքնաթիռի վթարի հետևանքով 19 մարդ է զոհվել։ Նրանցից 16-ն ուղևորներ են, 3-ը՝ ինքնաթիռի անձնակազմի անդամներ։ Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, զոհվածներից 12-ն արտասահմանցի են, 7-ը՝ Նեպալից։ Մահացածների մեծ մասն Իտալիայի քաղաքացիներ են։ Ինքնաթիռը վթարի է ենթարկվել թռիչքից մեկ րոպե անց։ Ենթադրվում է, որ աղետի պատճառ է դարձել ինքնաթիռում բռնկված հրդեհը։ Չի բացառվում նաև բարձրություն հավաքելիս թռչունների հետ բախման վարկածը։