Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Ճապոնիայում 40 հազար մարդ է տարհանվում

Ճապոնիայում 40 հազար մարդ է տարհանվում
12.07.2012 | 13:47

Այսօր Ճապոնիայի հարավային Կյուսյու կղզու երկու շրջանների ավելի քան 40 հազար մարդ տարհանման հրաման է ստացել: Տևական հորդառատ անձրևների պատճառով այստեղ առաջացել է ջրհեղեղի վտանգ: Մինչ այժմ զոհվել է մեկ մարդ, 3-ը համարվում են անհետ կորած:
Կղզու շրջաններից մեկում այսօր գրանցվել են մինչև 500 մմ տեղումներ: Տարածաշրջանում անձրևների միջին քանակը 100-200 մմ է: Գետերը դուրս են գալիս ափերից, աստիճանաբար ընդլայնվում է ջրհեղեղի ընդգրկած գոտին: Լեռներում սողանքների մասին տեղեկություններ են ստացվում:
Տարհանված մարդիկ տեղավորվում են քաղաքային տարբեր շինություններում, այդ թվում դպրոցներում:

Դիտվել է՝ 1751

Մեկնաբանություններ