ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Աչքդ բացում, ում ես տեսնու՞մ

Աչքդ բացում, ում ես տեսնու՞մ
09.04.2023 | 22:12

Հարազատիդ։

ՈՒ՞մ չես տեսնում, քանի որ ննջել է, բայց միշտ քեզ հետ է։

Ննջածներն Ավետիսի են սպասում հազարավոր տարիներով։

Սովետից առաջ, քրիստոնեական աշխարհն այս կյանքը լքողին ասում էր ննջել է։

Հնուց զրուցում էին մահացածի հետ, գնում լացում կամ չլացելով զրուցում։

Հիմա այս իշխանությունը փակում է էդ մի դուռը ու կապը` մեր հարազատներին այցելելու հնարավորությունը։

Ավետիս տալու հնարավորությունը։

Մեռելոցներն ազատ օրեր չեն։

Ես պտի անկեղծ լինեմ։

Պահքը տարիներով պահել եմ ու հիմա չեմ կարող, խնդիր ունեմ, բայց Աստված բարին տա, կլինի։

Եկեղեցի էսօր (8 ապրիլի- irates.am) չեմ գնացել ու ամաչում էի ավետիս տալ ( 5 տարի պատարագ երգած, տարիներով, 91 թվից պահք պահած մարդը գիտե բավարար չափով, որ ամաչի ու գիտե Ավետիսի արժեքը)

Բայց հիմա, վաղը մյուս օրը գնալու եմ գերեզմաններ Ավետիսը տամ։ Հարազատներիս, պապերիս ու իրենց պապերին։

Պահքը չպահածը կիրակի է ճաշակվում, եթե տկար է ու քահանան թույլ է տվել։

Ծոմ պահածը հինգշաբթի էլ կճաշակվի, բայց պահքը կշարունակի ( ծոմին մենք անսվաղ պաս ենք ասում):

Սարդոստայնի թելի նման բարակ է կապս զատկական եւ հարության տոնի հետ ու անգամ դրա համար Փառք քեզ Զորաց Տեր:

Արթուր ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 1570

Մեկնաբանություններ