«Մենք կողմ ենք խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանը և հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ Ցավոք սրտի, ինչ վերաբերում է ՀՀ Սյունիքի մարզով հաղորդակցություններին, Հայաստանի ղեկավարությունն է սաբոտաժի ենթարկում համաձայնագիրը, որը ստորագրել է վարչապետ Փաշինյանը։ Դժվար է հասկանալ, թե որն է նման դիրքորոշման իմաստը»,- ռուսական Առաջին ալիքին տված մեկնաբանությունում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Դուրս եկեք փողոց, փոխեք կապիտուլյանտ «բանակցողին» և մեկընդմիշտ պրծեք այս մահաբեր աղետներից

Դուրս եկեք փողոց, փոխեք կապիտուլյանտ «բանակցողին» և մեկընդմիշտ պրծեք այս մահաբեր աղետներից
27.03.2024 | 08:55

Նիկոլը հասկանում է, որ չի մարսելու տարածքների վերադարձի հարցը:

Հետևաբար, հենց ինքն է պայմանավորված պատերազմ հրահրելու (նախադեպերն առավել քան հայտնի են), հանձնելու է Տավուշի իր նախանշած տարածքները և մեղքը բարդի այլ ուժերի, օրինակ, բանակի վրա:

Հարյուր անգամ ասել ենք, դուրս եկեք փողոց, փոխեք կապիտուլյանտ «բանակցողին» և մեկընդմիշտ պրծեք այս մահաբեր աղետներից:

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1561

Մեկնաբանություններ