ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Արտավազդ ԵՂՈՅԱՆ. Մի քիչ էլ մեր մասին մտածեք

Արտավազդ ԵՂՈՅԱՆ. Մի քիչ էլ մեր մասին մտածեք
29.06.2013 | 16:08

Հարգարժան քաղաքապետարան, հարգարժան պետավտոտեսչություն:
Բազմիցս խոսվում է քաղաքի փողոցներում առկա խցանումների մասին: Վատ չէ, որ քաղաքը բեռնաթափելու նպատակով նոր ուղիներ են կառուցվում, սակայն տեսնում ենք, որ արդյունքը, մեղմ ասած, գոհացուցիչ չէ: Գուցե եվրոպական արժեքներին մեր մոլեռանդ ձգտումների շրջանակում օրինակ վերցնենք նրանց կողմից չափազանց արդյունավետ օգտագործվող մի մեթոդ և՞ս: Ասենք, գլխավոր փողոցների սկզբնամասում երթևեկության մասին տեղեկություն տվող էլեկտրոնային վահանակներ: Կարծում եմ՝ դա վարորդին կուղեկցի խցանման մեջ չհայտնվելու և այն շրջանցելու համար: Ասենք, Գարեգին Նժդեհի անվան փողոցը փակ է, կամ Բագրատունյաց փողոցում շինաշխատանքներ են կատարվում և այլն:
Անհնար է խցանման մեջ հայտնված մեքենաների ձայնային տարատեսակ ազդանշանների աղմուկին դիմանալ: Էլ չեմ խոսում շարժիչների ձայնը մեղմող խողովակին տարաբնույթ սարքեր տեղադրված մեքենաների աղիողորմ վայնասունը լսելուն չդիմանալու մասին: Իսկ հասարակության մեջ իրենց պահել չիմացող մեր «օրինապաշտ» վարորդներին էլ չեմ հիշատակում: Միևնույն է, չեն լսի:
Արագաչափ տեղադրելը եկամտաբեր է, բայց մի քիչ էլ ձեզ մեծ գումարներ վճարող վարորդի մասին մտածեք:


Հարգանքներով՝ արդեն ոչ վարորդ Արտավազդ Եղոյան:

Դիտվել է՝ 1921

Մեկնաբանություններ