ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Արտակ ՃԱՂԱՐՅԱՆ. Ովքեր լրագրողի ծանր բեռը կրում են արժանապատվորեն

Արտակ ՃԱՂԱՐՅԱՆ. Ովքեր լրագրողի ծանր բեռը կրում են արժանապատվորեն
03.05.2013 | 00:55

Մայիսն ինքնին տոնաշատ ամիս է, ու արդեն մոտ երկու տասնամյակ Մայիսի 3-ն էլ տոնացույցում նշվում է որպես Մամուլի ազատության տոն: ՈՒղղակի ասենք` լրագրողների տոն: Սիրով շնորհավորում եմ բոլոր գործընկերներիս` բոլոր նրանց, ում հետ ճանապարհ ենք անցել, ում անձամբ եմ ճանաչում կամ ճանաչելու բարեբախտությունը չեմ ունեցել, ումից ինչ-որ բան եմ սովորել կամ ում կարողացել եմ իմ համեստ կարողություններից ինչ-որ բան փոխանցել: Բոլոր նրանց, ովքեր լրագրողի ծանր բեռը կրում են արժանապատվորեն, բոլոր նրանց, ովքեր սիրով ու նվիրումով են իրենց գործն անում, ամենակարևորը` անկեղծորեն ու ազնվորեն: Նպատակասլաց գործունեություն, մշտառկա կորով մաղթելուց զատ` նաև անկեղծորեն ուզում եմ, որ բոլորս անխտիր ամեն օր ու ամեն ժամ անխաթար պահենք պատասխանատվության զգացումը` մեր ամեն մի բառի, ամեն մի տողի հանդեպ, ազատության ընկալման հանդեպ: Առողջ ու անփորձանք եղեք, սիրելի գործընկերներ:

Դիտվել է՝ 4310

Մեկնաբանություններ