ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Փաշինյանի «լաբիրինթոսը»

Փաշինյանի «լաբիրինթոսը»
31.08.2024 | 20:29

Անկախ այն հանգամանքից, թե Նիկոլ Փաշինյանն ինչ «լոլոներ» կպատմի Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և դրա 9-րդ կետի չկատարման պատասխանատվությունը լղոզելու մասին՝ ակնհայտ է, որ Հայաստանը գոնե այս պահին չի պատրաստվում հրաժարվել Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից:

Տեսեք իրավիճակի ողբերգականությունը:

Նույն ասուլիսի ընթացքում Փաշինյանը, ըստ էության, կասկածի տակ է դնում ռուսական միջնորդության օբյեկտիվությունը, Նոյեմբերի 9-ը, ըստ էության, համարում է գոյություն չունեցող փաստաթուղթ, բայց միևնույն ժամանակ՝ հստակ ասում է, որ Հայաստանը իր ստորագրությունը հետ չի վերցնելու եռակողմ հայտարարության տեքստից:

Նիկոլ Փաշինյանի մեկնաբանությունները Եռակողմ հայտարարության 9-րդ կետի վերաբերյալ միայն ծիծաղ են հարուցում: Այս մարդն այդպես էլ չի հասկացել, որ միջազգային հարաբերությունների հիմքում ոչ թե իր պրիմիտիվ ընկալումներն են, այլ ուժային բալանսը, նույն եռակողմ հայտարարության մյուս երկու կողմերի ընկալումները, մանավանդ, որ նրանց սուբեկտությունն անգամներով ավելին է, քան միջազգային հարաբերությունների օբյեկտի վերածված Հայաստանինը:

Սրանով հանդերձ՝ Հայաստանը չի պատրաստվում իր ստորագրությունը հետ վերցնել եռակողմ հայտարարության տեքստից: ՈՒ խնդիրն ամենևին այն չէ, ինչը խղճուկ մեկնաբանություններով ներկայացնում է Փաշինյանը:

Բանն այն է, որ 2022-ից Փաշինյանը հրաժարվել է ռուսական հսրթակներից, բայց ձախողվել է արևմտյան հարթակներում. ոչ Վաշինգտոնում, ոչ Բրյուսելում չի ստորագրվել որևէ փաստաթուղթ, որը համարժեք կլիներ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը: Հայաստանը Արևմուտքից, ԵՄ որևէ անդամից կամ ԱՄՆ-ից չի ստացել նաև անվտանգության երաշխիքներ:

ՈՒրեմն, ստեղծվել է հետևյալ իրավիճակը.

*եթե նույնիսկ Ռուսաստանը կամ Ադրբեջանը չեն կատարել Նոյեմբերի 9-ի հայտարարության մյուս կետերը, Հայաստանին չեն ազատել դրա 9-րդ կետը կատարելու պատասխանատվությունից:

*Նոյեմբերի 9-ը մնում է հրադադարի միակ փաստաթուղթը և դրանից Հայաստանի հրաժարումը համարվելու է casus belli: ՈՒ ոչ միայն Բաքվում և Մոսկվայում:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 2927

Մեկնաբանություններ