Սեպտեմբերի 30-ին ՌԴ զորքերը դրոններով գրոհել են Կիևը՝ տարբեր ուղղություններով։ Օդային տագնապը ՈՒկրաինայի մայրաքաղաքում շարունակվել է ավելի քան հինգ ժամ։ Տուժածներ և ավերածություններ չկան՝ տեղեկացրել է Կիևի քաղաքային ռազմական վարչությունը։               
 

Աղոթարան

Աղոթարան
22.09.2024 | 00:03

Դուրս եմ գալիս` ոչ այլևս Եգիպտոսից:

Բաբելոնից:
Բանտարկյալներ ազատելու`
Քո Հոգու մեջ, Քո Հոգու հետ
Ներդաշնված` արձակելու
Մեր մեջ նիրհած`
Քո ուժը ողջ,
Արձակելու` աղոթքները,
Դեռ չհնչած:


ՈՒ վառելու լույսերը այն,
Որ մնացին անձավներում…
ՈՒ թող Հոգիդ ազատ ճախրի
Մեր տառապյալ հողի վրա։


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 4020

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ