Սա Պրոսպեկտն է՝ շատ վաղուց, երբ Պրոսպեկտում դեռ տրամվայ կար։ Եթե քաղաքում Պրոսպեկտ անունով փողոց կա, ուրեմն, դեռ կենդանի է էն սերունդը, որի համար Պրոսպեկտը քաղաքի միակ իսկական պողոտան է եղել, որն իր բակում իրեն տան նման է զգացել, իսկ փողոցում՝ բակի նման, ճեմել է Աստաֆյան փողոցում ու աջուձախ բարևել, որովհետև բոլորին ճանաչել է ու, անծանոթ մարդ տեսնելիս, զարմացել է։
Եթե քաղաքում Պրոսպեկտ անունով փողոց կա, ուրեմն՝ քաղաքը դեռ չի կորցրել իր հիշողությունը։
Հենրիկ Պիպոյան