Բեհաէդդին Շաքիր (1874, Ստամբուլ- 1922, Բեռլին), թուրք քաղաքական գործիչ, հայերի ցեղասպանության գլխավոր հանցագործներից, «Միություն և առաջադիմություն» կուսակցության 2-րդ քարտուղար.
«Միատարր, միակրոն, միալեզու Թուրքիա ստեղծելու համար անհրաժեշտ է հեռացնել, նվազեցնել, ձուլել, փոքրամասնություն դարձնել թշնամական տարրերը, այլալեզու և այլակրոն ցեղերը:
Մինչև եվրոպացի կառավարիչների գալը 1913-1914 թթ. պետք է ապահովել հայոց բնակավայրերում իսլամական ցեղերի բնակեցումը, ապահովել հայերի փոքրամասնության վերածումը:
Առաջիկայում տեղի է ունենալու Թուրքիայի խորհրդարանի ընտրությունը: Պետք է նվազ ցույց տալ հայ բնակչության թիվը, որպեսզի նվազի հայ ներկայացուցիչների թիվը, և եթե, այնուամենայնիվ, Դիարբաքրից հայ պառլամենտական ընտրվի, ապա նա լինի իշխանության համար ցանկալի անձնավորություն:
Հայերին փոքրամասնություն դարձնելու համար հավատափոխությունը և կրոնադարձությունը, իսլամացումը նույնպես լավ միջոց են: Այդ հարցում ստիպողականությունը, ճնշումը և դրամը կարող են օգտակար լինել:
Դրամն ուժեղ գործոն է: Հայերը դրամ շատ են սիրում:
Լավագույն միջոց եմ համարում հայերի արտագաղթը: Ստիպեք արտագաղթել»:
Ստեփան Ալաջաջյան (1924-2010), «Չսպիացած վերք»
Կարլ Յալանուզյանի ֆեյսբուքյան էջից