Իմ սիրելի ժողովուրդ, մենք բոլորս հայտնվել ենք մի նավում, որի ղեկը թշնամու ծառաների ձեռքում է։ Այս իշխանության ի սկզբանե գծագրված ծրագիրն է` զոհել մատաղ, երիտասարդ սերնդին, բարոյազրկել հասարակությունը, ապականել սրբությունները, քանդել պետության հենասյուները և հիմնահատակ կործանել Հայաստանի Հանրապետությունը։
Շատերն արդեն լավ հասկացել են սրանց նպատակները, և այսօր, այս օրհասական պահին, մենք, որպես ազգ, պետք է կարելին և անկարելին անենք փրկելու համար մեր սերունդների կյանքն ու մեր պետականությունը։
Այլևս ապրելու, գոյաբանական կռիվ է:
Դու՜րս եկեք տներից,
սրճարաններից,
աշխատավայրերից,
վերցրե՜ք պայքարի ձեր դրոշները և տե՜ր կանգնեք ձեր ճակատագրերին, ձեր զավակների կյանքին։
Սիրելի հայրենակիցներ, ովքեր պատրաստ են համախմբված պայքարի դուրս գալ, կապ հաստատեք «Հայ ազգային ճակատի»-ի հետևյալ հեռախոսահամարով
+374 33 56 15 33 կամ գրեք անձնական նամակով։
Հարգանքով` Գեւորգ ԳԵՎՈՐԳՅԱՆ