ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Տիկին Աննա Հակոբյանին առաջարկում եմ հանդես գալ հերքումով և ներողություն խնդրել հայ ժողովրդից՝ զրպարտության համար

Տիկին Աննա Հակոբյանին առաջարկում եմ հանդես գալ հերքումով և ներողություն խնդրել հայ ժողովրդից՝ զրպարտության համար
27.04.2023 | 22:26

Այս ամսվա սկզբին, ես գրել էի նրա մասին, որ ելույթ ունենալով Աճարկուտ գյուղում, «Հայկական ժամանակ» կայքի խմբագիր և զուգահեռաբար նաև գործող վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հայտարարել էր, որ պատերազմի օրոք մենք 11 000 դասալիք ենք ունեցել, և որ նույն պնդումը մի քանի օր առաջ արել էր թշնական պետության պարագլուխ Իլհամ Ալիևը։

Այս կապակցությամբ, ես մի քանի հարց էի բարձրացրել՝

ա) որտեղ՞ից է տիկին Հակոբյանին հայտնի այդ թիվը,

բ) եթե այդ թիվը հայտնի Իլհամ Ալիևի ելույթից, ապա ինչու՞ է նա այն կրկնում, և դրանով մեր երկրում տարածում թշնամական պրոպագանդան,

գ) եթե այդ թիվը հայտնի է սեփական ամուսնուց, ապա ի՞նչ իրավունք ուներ նա, որպես պաշտոնատար անձ, գաղտնի տեղեկություն տրամադրել մեկ այլ անձի, որն այդ տեղեկությունները ի պաշտոնե իմանալու իրավունք չունի,

դ) եթե այդ տեղեկությունները հայտնի են երրորդ անձից, ո՞վ է այդ երրորդ անձը, որը պետական գաղտնիք է բացահայտում, և ի՞նչ իրավունքով է տիկին Աննա Հակոբյանը այդ տեղեկությունը տարածում,

ե) եթե այդ տեղեկությունը մտացածին սուտ է, ապա առավել ևս ինչ՞ ու ի՞նչ նպատակով է տիկին Հակոբյանը այն տարածում,

զ) եթե այդ տեղեկությունը նույնիսկ աղոտ կերպով մոտ է իրականությանը, ապա ինչու մինչև հիմա համապատասխան քրեական գործեր չեն բացվել, ինչու են իրավապահ մարմինները անպատիժ թողնում և թաքցնում այդ դասալիքներին, և դրանով այլոց դրդում՝ համանման պայմաններում դասալքության դիմել։

Նաև, ես հանձն էի առել համապատասխան ուսումնասիրությունից հետո, հետագա իրավական քայլեր ձեռնարկել՝ այս հարցերի առնչությամբ մեղավորներին հայտնաբերելու և պատասխանատվության կանչելու նպատակով։

Երեկ, 168.am լրատվական կայքի մեր գործընկերների հետ համագործակցության շնորհիվ, մենք կատարեցինք այս ուղղությամբ առաջին քայլը: Ի պատասխան նրանց կողմից լրագրողական հարցման, ՀՀ Դատախազությունը տրամադրեց հետևյալ պաշտոնական տեղեկատվությունը՝

« ՀՀ զինվորական դատախազության սպասարկման տարածքում 2020 թվականի 44-օրյա պատերազմի և հայտարարված ռազմական դրության ժամանակահատվածում (2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2021 թվականի մարտի 24-ը) 18.04.2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 7-րդ մասով (զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը), 362-րդ հոդվածի 3-րդ մասով (դասալքությունը), 364-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը), ինչպես նաև նշված հոդվածների հետ այլ հոդվածների համակցությամբ, հարուցվել է 1786 քրեական վարույթ՝ 10687 անձի վերաբերյալ:

Նախաքննության ընթացքում նշված քրեական վարույթների միացման արդյունքում, ներկայում նախաքննական մարմնի վարույթում գտնվող վերոնշյալ հոդվածներով քննվող քրեական վարույթների թիվը 226 է, իսկ այդ վարույթներով անցնող մեղադրյալների թիվը այժմ ընդամենը 756 է:

Ներկա պահին, 44-օրյա պատերազմի և ռազմական դրության ժամանակ արձանագրված դեպքերով՝ 18.04.2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 7-րդ մասով (զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը), 362-րդ հոդվածի 3-րդ մասով (դասալքությունը) և 364-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը) հարուցված քրեական վարույթներից մեղադրական եզրակացություններով դատարան է ուղարկվել 118 գործ՝ 143 անձի վերաբերյալ:»

Ամփոփելով, կարելի ասել, որ այս պահին դասալքության մեջ կասկածվում է ընդամենը 756 անձ, որոնցից 143-ի մասով է նախաքննությունը բավարար նյութեր հավաքել, գործը ուղարկելու դատարան: Սա բազմապատիկ ավելի փոքր թիվ է, քան Աննա Հակոբյանի նշած 11 000-ը, որից կարելի է եզրակացնել, որ Աննա Հակոբյանը իսկապես կրկնում էր թշնամական պրոպագանդայի թեզերը, և զրպարտում ողջ հայ ժողովրդին, և հատուկ նրա կռվող հատվածին:

Այս կապակցությամբ ես տիկին Աննա Հակոբյանին առաջարկում եմ հանդես գալ հերքումով և ներողություն խնդրել հայ ժողովրդից՝ զրպարտության համար: Նրա փոխարեն դա կարող է անել նաև իր ամուսինը՝ որպես տան տղամարդ և պետական պաշտոնյա: Եթե դա տեղի չունենա խելամիտ ժամկետներում, խոստանում եմ հետամուտ լինել, որպեսզի գործադրվեն բոլոր հնարավոր իրավական լծակները՝ վերը նշվածին հասնելու համար:

Ավետիք ՉԱԼԱԲՅԱՆ

Դիտվել է՝ 3108

Մեկնաբանություններ