Մեծ եղեռնի մասին ճշմարտությունն ասելը ոչ այնքան մեզ է պետք, որքան աշխարհին և, թող ասածս արտառոց չթվա, նաև հենց իրենց՝ թուրքերին:
Մի անգամ, Եղեռնի շուրջ զրուցելիս, Վիլյամ Սարոյանն ասաց. «Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո գերմանացիների մեծ մասը գիտակցեց և խոստովանեց իր չարագործությունը, և դա նրա հոգեպես առողջանալու նշանն էր»:
Թուրքը չխոստովանեց: Հետևապես դեռ հիվանդ, շատ է հիվանդ նացիոնալիզմով: Եվ գուցե իր իսկ արյունոտ պատմության իմացությունը օգներ, որ նա զղջումի, խոստովանության խոսք ասեր աշխարհի առաջ և դրանով իսկ առողջանար:
1985թ.
Սիլվա Յուզբաշյանի ֆեյսբուքյան էջից