Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղում հոկտեմբերի 5-ին հանդիսավորությամբ բացվել է նոր խաչքարով սրբատեղի, որի նախաձեռնողն ու շինարարության հեղինակը նախկին չինարցի, իսկ ներկայումս Կրասնոդարի երկրամասի բնակիչ Անդրանիկ Պետրոսյանն է:
Արարողությանը, որն սկսվել է Բերդի տարածաշրջանի Տեր Արամ քահանայի մատուցած պատարագով և օծման սուրբ կարգով, ներկա են եղել նաև Հայաստանից դուրս բնակվող, նախկին համագյուղացիներ ու բազաթիվ հյուրեր:
Միջոցառմանը ելույթ են ունեցել «Սասուն» երգի-պարի ազգագրական համույթի սաները:
Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ