17.04.2020|
00:59
Թագուհու աչքերը թաց էին, նա մի քանի օր լաց էր լինում: ՈՒ լաց էր լինում առանց ցավի, արցունքները հոսում էին ու հոսում, նա փորձում էր արցունքներով մաքրել իր գտած քարերը: Ավազների մեջ խրված գերեզմանը: Նրա մեջքը ցավում էր, հագուստները արևի ու փոշու մեջ կորած էին, ձեռքերը դողում էին: Թագուհու հիշողության մեջ հայտնվում էին պատկերներ, որ երբեք չէր տեսել, լսում էր ձայներ, որ անծանոթ մարդկանց էին պատկանում: