Այսօր Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննությունը: Հանրապետությունում քննությունն անցկացնելու համար ձևավորվել է 37 քննական կենտրոն, որից 13-ը` մայրաքաղաքում: Քննությանը մասնակցության համար դիմում-հայտ է ներկայացրել 8 հազար 957 դիմորդ:
Երևանի ռուսական արվեստի թանգարանում հունիսի 15-ին տեղի կունենա «Ծիրանի» մշակութային, երիտասարդական ՀԿ-ի և Երևանի ռուսական արվեստի թանգարանի նախաձեռնած «Հավիտենական արվեստ» դասախոսություն-ցուցադրությունը: Այս մասին տեղեկացնում են «Ծիրանի» ՀԿ-ից:
«Վա՜յ քեզի, որ կյանքդ հայրենիքից ավելի կսիրես»,- գրել է Պետրոս Դուրյանը։ «Մարդ երբեք չպետք է լքի իր հայրենիքը, նույնիսկ եթե կյանքին վտանգ է սպառնում»,- ասել է Կոստան Զարյանը։ Այսինքն` պետք է պայքարել աշխատանքով, մտքով, զենքով:
Շուրջ երկու տասնամյակ է, ինչ հանրապետության կրթական համակարգը շարունակական փոփոխությունների մեջ է: Նպատակը հասկանալի է` միանում ենք (կամ ինչպես ընդունված է ասել` ինտեգրվում ենք) եվրոպական կրթական համակարգին:
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Ռեժիսորներ առանց սահմանների» (ՌԱՍ) համատեղ արտադրության ֆորումը ձևավորվել է դեռևս 2007-ին` նպատակ ունենալով խթանել տարածաշրջանային համատեղ կինոարտադրությունը: Նախորդ տարիներին ֆորումի շրջանակներում տարածաշրջանի երկրներից ներկայացվել է մոտ 100 կինոնախագիծ:
«Ռեժիսորներ առանց սահմանների» Արևելյան գործընկերության ծրագրի առաջին «Սցենարի զարգացման դասընթացը», նախատեսված սկսնակ կինոգործիչների համար, կանցկացվի Երևանում՝ հունիսի 11-15-ը:
Հունիսի 12-ին` «Էրեբունի» թանգարանի հարակից հրապարակում կանցկացվի «Հացը լեռներում» տոնածիսական կերակրատեսակների փառատոնը, որն արդեն չորրորդ անգամ կազմակերպում է «Հայ խոհարարակական ավանդույթների զարգացման ու պահպանման» հասարակական կազմակերպությունը` Երևանի քաղաքապետարանի և երիտասարդ ազգագրագետների աջակցությամբ:
Դեռևս 2007-ից «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում իրականացվող «Ռեժիսորներ առանց սահմանների» (ՌԱՍ) Արևելյան գործընկերության ծրագիրն այս տարի կընդլայնի իր գործունեությունը՝ շնորհիվ Եվրամիության աջակցության: