ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հանրաքվեով Ադրբեջանից ու Թուրքիայից հետ պահանջել Շուշի և Կարս քաղաքները

Հանրաքվեով  Ադրբեջանից ու Թուրքիայից հետ պահանջել  Շուշի և Կարս քաղաքները
28.06.2024 | 19:15

Տարիներով՝ «հող հանձնողին հողին կհանձնենք» գոռացողներին, հայաքվե-մայաքվե ստի շրջանակներում՝ մոտ վաթսուն հազար մարդկանց մոլորեցրածներին, Կիրանցով ՝ Արցախ գնացողներին, Եվրամիությանը միանալու համար հանրաքվե նախաձեռնողներին, պարտադիր զինվորական ծառայությունից փախած դաշնակ դեպուտատներին առաջարկում եմ, որ 2024 թվականի աշնանը կազմակերպեն հանրաքվե և Ադրբեջանից ու Թուրքիայից հետ պահանջեն՝ Շուշի, Կարս քաղաքները:

Միջազգային հանրությունը պետք է իմանա, որ մենք ունենք ազգային օրակարգ:

Իսկ նրանք, ովքեր հանրաքվեին չեն մասնակցի, պետք է ցմահ զրկվեն ընդդիմության հանրահավաքներին մասնակցելու սրբազան իրավունքից:

Առաջարկում եմ սույն հարցով շտապ ստեղծել համակարգող շտաբ, կամ շտաբ ստեղծել համակարգող շտապ: Մենք այլևս ժամանակ չունենք։

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1364

Մեկնաբանություններ