ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Դևերը սարսափում են խաչից

Դևերը սարսափում են խաչից
19.06.2024 | 21:25

*Պողոս առաքյալն է ասում.

«Կորստյան մատնվածների համար Խաչի քարոզությունը հիմարություն է, իսկ մեզ՝ փրկվածներիս համար՝ Աստծո զորություն» (Կողոս. 2.17):

*Անտոն Մեծ.

«Եթե քեզ հրեշտակ է հանդիպում, և ինքն ասում է, որ հրեշտակ է, ասա՛ նրան թող խաչակնքի, քանի որ դևերը չեն կարողանում տանել Խաչի նշանը»:

«Դևերը հատկապես վախենում են Տիրոջ Խաչի նշանից, քանի որ մեր Փրկիչը Խաչով նրանց զորությունը խլեց ու հայտնապես խայտառակեց»:

*Հովհաննես Ոսկեբերան.

«Ոչ միայն մատներով պետք է Խաչի նշանը պատկերել դեմքին, այլև դրան պետք է նախորդեն սրտի հակվածությունն ու լի հավատը: Եթե այդպես խաչակնքես, ապա պիղծ ոգիներից և ոչ մեկը չի կարող մոտենալ քեզ, տեսնելով այն սուրը, որով նրանք խոցվել են, տեսնելով այն զենքը, որով նրանք մահացու վերք են ստացել: Չէ՞ որ, եթե մենք ահ ու դողով ենք դիտում այն տեղերը, որտեղ չարագործներին են մահապատժի ենթարկում, ուրեմն պատկերացրու, թե ինչպես են սարսափում դևերը, տեսնելով այն զենքը, որով Քրիստոսը ոչնչացրեց նրանց ողջ զորությունը և կտրեց սատանայի գլուխը»:

«Խաչը երկնայինների ու երկրայինների միացումն ու դժոխքի ավերումն է»:

*Սուրբ Պողիկարպոս.

«Ով Քրիստոսին չի դավանում մարմնով եկած, նա հակաքրիստոսն է, իսկ ով չի ընդունում Խաչի վկայությունը, նա սատանայից է»:

*Կյուրեղ Ալեքսանդրացի.

«Այսուհետև ամոթ մի՛ համարեք Քրիստոսի Խաչը, այլ թեպետև մեկը թաքցնի, դու հայտնապես ճակատիդ դիր Խաչի նշանը, որովհետև դևերը արքայական այդ նշանը տեսնելով՝ սարսռում ու դողում են և փախստական դառնում։ Բայց դու առ նշանը ամենայն ժամանակ, երբ ուտում ես, խմում ես և բոլոր նպատակներով, թե նստես, թե կանգնես, թե քայլես, թե անկողին մտնես»։

*Կյուրեղ Երուսաղեմցի.

«Երկրպագի՛ր Տիրոջ Խաչի նշանին, որովհետև Խաչը Քրիստոսի հաղթության նշանն է՝ սատանայի ու նրա կամակատար դևերի և նրանց չար զորության դեմ, այդ պատճառով նրանք սարսափում և փախչում են Խաչից, երբ այն պատկերված են տեսնում»:

«Չամաչենք Խաչյալին խոստովանելուց։ Խաչակնքենք առանց երկմտելու, բոլոր պարագաներում. ուտելիս և խմելիս, տուն մտնելիս և դուրս գալիս, քնելուց առաջ պառկելիս կամ վեր կենալիս։ Սա մեծ պահապան է աղքատներին` ձրի, տկարներին` հեշտ, որովհետև շնորհքը Աստծուց է գալիս»։

*Եփրեմ Խուրի Ասորի.

«Տեսեք Նեռի խորամանկությունը. նա իր իշխանության տակ գտնվող բոլոր մարդկանց աջ ձեռքին և ճակատին իր կնիքը պետք է դնի, որպեսզի մարդը այլևս չկարողանա խաչակնքել, ինչպես սովորաբար անում են աջ ձեռքով սկսելով, նախ ճակատին դնելով, որի ժամանակ Տիրոջ անունն են տալիս, որովհետև անօրենը գիտի, որ Քրիստոսի Խաչի նշանը քանդում է իր ողջ զորությունը».

*Իսահակ Ասորի.

«Խաչը Քրիստոսի հանդերձն է, ճիշտ այնպես, ինչպես Քրիստոսի մարդեղությունը Նրա Աստվածության հանդերձն է»:

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆԻ ՖԲ ԷՋԻՑ

Հ.Գ.

Լուսանկարում՝ հայտնի ամենահին խաչքարը։

Էջմիածին 9-րդ դ.

Դիտվել է՝ 1599

Մեկնաբանություններ