ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ԱԳՆ-ի «աղմկոտ լռությունը»

ԱԳՆ-ի «աղմկոտ լռությունը»
07.06.2024 | 22:55

Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի երեկվա պահանջներին: «Սահմանադրությունը և նրա փոփոխությունները ՀՀ ներքին գործն են, պաշտոնական Բաքվի միջամտության փորձերը գնահատում ենք որպես կոպիտ միջամտություն մեր երկրի ներքին գործերին»,- կարդում ենք տեքստում:

Ալիևի համար այս պարզաբանումը հազիվ թե համոզիչ լինի, որովհետև դեռ ամիսներ առաջ Փաշինյանը հրապարակավ ասել է, թե «ցլերը մեզ կհոշոտեն, եթե Սահմանադրությունը չփոխենք»՝ լեգիտիմացնելով Ալիևի երեկվա պահանջը:

Ի դեպ, եթե նկատեցիք մեր ԱԳՆ-ն «լռել» է Ալիևի մյուս պահաջի առիթով՝ փաստորեն համերաշխվելով Ալիևի հետ ԵԱՀԿ ՄԽ լուծարման թեմայով:

Դա ամենևին էլ զարմանալի չէ, որովհետև եթե Ալիևը չունենար Փաշինյանի նման «դաշնակից», չէր կարող նման հեշտությամբ միջնորդներին դուրս դնել գործընթացից:

Ի դեպ, պակաս հետաքրքիր չէ նաև այն հարցը, թե ինչու՛ Ալիևն այս օրերին որոշեց կոշտացնել պահանջները, երբ Հայաստանի ներքաղաքական կյանքում առկա լարվածությունը կարող է սասանել Փաշինյանի դիրքերը:

Ըստ ամենայնի, Փաշինյանը փորձել է օգտագործել այդ լարվածությունը՝ Ադրբեջանի հետ բանակցություններում ժամանակ շահելու կամ ինչ-որ բան կորզելու նպատակով:

Երեկ Ալիևը հասկացրեց, որ Փաշինյանին «պատուհան» տալ չի պատրաստվում:

Մնում էր ապավինել ԱԳՆ-ի «աղմկոտ լռությանը»...

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 1912

Մեկնաբանություններ