Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում Newsweek-ին տված հարցազրույցում Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի կողմից խաղաղ բնակիչների դաժան սպանությունները, հիվանդանոցների, օգնության կենտրոնների և այլ հաստատությունների վրա հարձակումները ռազմական հանցագործություններ են: «ԱՄՆ-ի վարչակազմը, սակայն, անտեսում է այդ խախտումները և առավելագույն աջակցություն է ցուցաբերում Իսրայելին, որովհետև մեղսակից է այդ ամենին»,- ընդգծել է Թուրքիայի նախագահը։               
 

Այս իրավիճակը մեր անխուսափելի ճակատագիրը չէ

 Այս իրավիճակը մեր անխուսափելի ճակատագիրը չէ
26.04.2024 | 11:51

Երբ դժվարությամբ հասկացան, որ ոչ միայն որևէ դրական, խորքային քայլի ունակ չեն, այլև է՛լ ավելի են փչացնում եղածը՝ գերազանցելով բոլոր նախին արատավոր երևույթների ռեկորդները, հայտնվեցին ինքնարդարացման ճահճուտում: Իսկ այդպիսի միջավայրում, իհարկե, կապիտուլյացիան, ռազմավարական առանցքային նշանակության դիրքերի միակողմանի զիջումների գնով գծանշված «սահմանը» և այլն հրամցվում են իբրև արժանապատիվ ձեռքբերում: Վերջերս մի ընկեր ինձ ասաց. «Բա ի՞նչ անեն այս իրավիճակում, ելք չկա»: Հարգելիներս, ելք կա՛, այս իրավիճակը մեր անխուսափելի ճակատագիրը չէ և չէր: Շատ արագ հարկ է վերանայել արտաքին ուժերի հետ փոխհարաբերության վեկտորները: Սովորեք մեր հարևան Իրանից՝ միայն Չինաստանի հետ իր հարաբերությունների կտրուկ բարելավումը այդ պետությունը դարձրեց ուժեղ գործոն, իսկ ձեր քարոզիչները Հնդկաստանի հետ համատեղ զորավարժության գաղափարը հրապարակավ ծաղրում են, մոռանալով, որ այդ երկրից է Հայաստանը զենք գնում: Չեղարկեք «Կրոնական ազատության մասին» հռչակագրի տակ ձեր 2020 թ. հունիսի 20-ի ստորագրությունը, և զավեշտն այն է, որ դրանում նշված երկրներում՝ Իրան, Չինաստան, Իրաք, Հնդկաստան և այլն, Հայ Եկեղեցու թեմերը շատ ավելի լայն լիազորություններ ունեն, քան բուն Հայաստանում: Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը: Վերջապես, վերջ տվեք սոսկ երկկողմանի զուտ խորհրդատվական բանակցությունների արդյունքներով անմիջապես գետնի վրա սահմանային նշաններ կոպիտ խախտումներով տեղադրելու և, ընդհանրապես, միջազգային պայմանավորվածությունները առանց վավերացման կյանքի կոչելու անթույլատրելի գործելաոճին:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 1064

Մեկնաբանություններ