ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Հայ ժողովուրդն արժանի է էլիտար ու հզոր Բանակի

Հայ ժողովուրդն արժանի է էլիտար ու հզոր Բանակի
29.01.2024 | 09:14

Հայաստանի ապագան կարող է լինել երաշխավորված բացառապես անվտանգային համակարգի բոլոր ռեսուրսների մոդեռնիզացմամբ, իսկ ռազմական բաղադրիչի` որակական ու քանակական կատարելագործման ու հզորացման ճանապարհով։

Դրան չենք կարող հասնել, եթե չկարողանանք կառուցել արդար հասարակական հարաբերությունների վրա հիմնված կառավարման համակարգ, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի իրեն կզգա պետության լիարժեք մասնիկն ու բաժնետերը։

Միայն այս դեպքում հնարավոր կլինի կառուցել այնպիսի տնտեսություն, որն ի վիճակի կլինի սպասարկել մեծ, էլիտար, մարտունակ, արդիական սպառազինությամբ թանկ վճարվող բանակ։

Բանակ, որի համար երկրի յուրաքանչյուր կետի աշխարհագրական առանձնահատկություն օգտագործվում է որպես պաշտպանական համակարգի կատարյալ էլեմենտ։

Բանակ, որը ինչքան «գետնի վրա է, 3 այդքան էլ գետնի տակ», ու սա բառիս ամենաուղիղ և ամենափիլիսոփայական իմաստներով միաժամանակ։

Եվ բանակ, որը ո՛չ միայն երկրի ներսում է, այլև երկրի սահմաններից դուրս:

Հայ ժողովուրդն արժանի է էլիտար ու հզոր Բանակի։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4031

Մեկնաբանություններ