ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

ՀՀ գիտական համայնքի բողոքը՝ ընդդեմ ալիևյան ազգայնամոլական գործունեության

ՀՀ գիտական համայնքի բողոքը՝ ընդդեմ ալիևյան ազգայնամոլական գործունեության
24.04.2022 | 12:10

ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ

Հայաստանի Հանրապետության գիտական համայնքը՝ ի լուր աշխարհի արտահայտելով իր բողոքը, դատապարտում է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի ազգայնամոլական վարքագիծը և հայտարարությունները։ Օգտվելով Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված ծանր իրադրությունից՝ ալիևյան վարչակարգը, խախտելով ՄԱԿ-ի 1948 թ. դեկտեմբերի 10-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի դրույթները, շարունակում է անթաքույց դրսևորել հակահայկական և հայատյաց կեցվածք, վարել ընդգծված ռասիստական քաղաքականություն:

Ադրբեջանի նախագահը վերջին պատերազմից հետո իր ելույթներում, ինչպես սեփական հանրության, այնպես էլ միջազգային տարբեր հարթակներում բացահայտորեն իրականացնում է ազգամիջյան ատելության քարոզ, հնչեցնում է բռնության և ագրեսիայի կոչեր: Թիրախավորելով Հայոց պատմությունը՝ բացահայտ կերպով արտահայտում է իր ծավալապաշտական նկրտումները հայկական տարածքների նկատմամբ:

Դիմելով արդեն իսկ Ադրբեջանի համար ավանդույթ դարձած հարևան ժողովուրդների պատմության նենգափոխման լկտի կեղծարարությանը՝ Ադրբեջանի նախագահն իր ելույթներով և գործունեությամբ, ինչպիսին էր նաև Բաքվում ռազմավարի պուրակի հիմնումը, շարունակում է մոլորեցնել և ապակողմնորոշել սեփական ժողովրդին՝ միտումնավոր սերմանելով այլատյացություն ու բռնություն, հրահրելով հայ ժողովրդի նոր ցեղասպանություն:

Ադրբեջանի նախագահի և նրա հովանու ներքո գործող բռնատիրական վարչակարգն իրականացնում է Հայաստանի և տարածաշրջանի մյուս երկրների բնիկ ժողովուրդների պատմության կեղծարարությունը, յուրացնելով նրանց մշակութային և նյութական բազմահազարամյա ժառանգությունը, նենգափոխելով քարտեզներն ու տեղանունները:

Հայաստանի Հանրապետության գիտական հանրույթը կոչ է անում ՀՀ պետական կառույցներին, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին, օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններին, միջազգային գիտական հասարակությանը և ողջ մարդկությանը դատապարտել Ի. Ալիևի ազգայնամոլական և ռասիստական կոչերն ու ծավալապաշտական գործողությունները։

Միաժամանակ դիմում ենք Հայաստանում և Սփյուռքում բոլոր հայկական կառույցներին և կազմակերպություններին՝ կոչ անելով հավուր պատշաճի ուշադրություն դարձնել և արձագանքել Ադրբեջանում պատերազմից հետո շարունակվող ազգայնամոլական հայատյաց քաղաքականության ծավալների աննախադեպ աճին, ինչն ուղիղ սպառնալիք է Հայաստանի և Արցախի Հանրապետությունների անվտանգությանն ու բարօրությանը։

Աշոտ Մելքոնյան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս

Ռուբեն Սաֆրաստյան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս

Ալբետ Խառատյան, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ

Արամ Սիմոնյան, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ

Սեդա Գասպարյան, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ

Էդիկ Մինասյան, պատմական գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Ռուբեն Մելքոնյան, պատմական գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Խաչիկ Ստեփանյան, պատմական գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Կարեն Խաչատրյան, պատմական գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Արմեն Մարուքյան, պատմական գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Գևորգ Ստեփանյան, պատմական գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Արման Եղիազարյան, պատմական գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Սամվել Մուրադյան, բանասիրական գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Սերգո Հայրապետյան, պատմական գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Վահան Տեր-Ղևոնդյան, պատմական գիտ. դոկտոր

Գևորգ Տեր-Վարդանյան, պատմական գիտ. դոկտոր

Անուշավան Զաքարյան, պատմական գիտ. դոկտոր

Հայկազուն Ալվրցյան, պատմական գիտ. դոկտոր

Գուրգեն Մելիքյան, բանասիրական գիտ. թեկնածու, պրոֆեսոր

Ալեքսանդր Սաֆարյան, պատմական գիտ. թեկնածու, պրոֆեսոր

Ռոբերտ Ղազարյան, պատմական գիտ թեկնածու, դոցենտ

Էդգար Հովհաննիսյան, պատմական գիտ թեկնածու, դոցենտ

Ալիկ Ղարիբյան, պատմական գիտ. թեկնածու, դոցենտ

Արմեն Հայրապետյան, պատմական գիտ թեկնածու, դոցենտ

Աշոտ Սողոմոնյան, պատմական գիտ. թեկնածու, դոցենտ

Լուսինե Սահակյան, բանասիրական գիտ. թեկնածու, դոցենտ

Արկադի Ակոպով, պատմական գիտ. թեկնածու

Մելինե Անումյան, պատմական գիտ. թեկնածու

Լիլիթ Հովհաննիսյան, պատմական գիտ. թեկնածու

Անահիտ Խոսրոևա, պատմական գիտ. թեկնածու

Վահե Սարգսյան, պատմական գիտ. թեկնածու

Հակոբ Մուրադյան, պատմական գիտ. թեկնածու

Վարուժան Գեղամյան, պատմական գիտ. թեկնածու

Մհեր Աբրահամյան, պատմական գիտ. թեկնածու

Արտյոմ Սարգսյան, պատմական գիտ. թեկնածու

Դիտվել է՝ 22292

Մեկնաբանություններ