ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Խա­նի մահն ու կյան­քը

Խա­նի մահն ու կյան­քը
25.09.2020 | 00:19

(Նախորդ մասը)


ԱԶ­ԳԱՆ­ՎԵ­ՐԸ
Հի­մա կշա­րադ­րեմ այն գլու­խը, ո­րի հա­մար առ­հա­սա­րակ նա­խա­ձեռ­նե­ցի Տ. Քե­լե­կյա­նի մա­սին գրել: Խոս­քը ազ­գա­յին հոգ­սի, կա­րի­քի և ան­հա­տի հարս­տու­թյան փոխ­կա­պակ­ցու­թյանն է վե­րա­բե­րում:
Հա­րու՞ստ մարդ էր Տ. Քե­լե­կյա­նը: Ան­կաս­կած, ա­յո: 1920-ա­կան թթ., երբ գտն­վում էր մի­ջազ­գա­յին հե­ղի­նա­կու­թյուն ձեռք բե­րե­լու կես ճա­նա­պար­հին, Փա­րի­զի Շան­տի­յի ար­վար­ձա­նում ու­ներ ա­խոռ, ո­րի ձիե­րը մաս­նակ­ցում էին մր­ցար­շավ­նե­րի ու հա­ճա­խա­կի մր­ցա­նակ­ներ շա­հում: Ա­խոռ, մր­ցա­ձի ու­նե­նա­լը հարս­տու­թյան նշան էր, բարձ­րաշ­խար­հիկ հա­սա­րա­կու­թյուն մուտք գոր­ծե­լու ար­տո­նա­գիր:
Հա­յե­րիս մեջ մշ­տա­պես ե­ղել են, կան ու կլի­նեն մե­ծա­հա­րուստ­ներ: Ամ­բողջ խն­դիրն այն է, թե մարդ իր վաս­տա­կածն ին­չի վրա է ծախ­սում՝ զուտ անձ­նա­կան վա­յելք­նե­րի՞, թե՞ նաև ազ­գի, պե­տու­թյան, հա­սա­րա­կու­թյան շա­հի: Տ. Քե­լե­կյանն ընտ­րեց երկ­րորդ ու­ղին, ո­րով­հետև թե­պետ նրա առջև փռ­ված էին աշ­խար­հի մայ­րա­քա­ղաք­նե­րը, սա­կայն ե­րակ­նե­րում հո­սում էր կե­սա­րա­ցի հայ մար­դու ա­րյու­նը:
1906 թ. Պո­ղոս Նու­բա­րի շնոր­հիվ Կա­հի­րեում ստեղծ­վեց Հայ­կա­կան բա­րե­գոր­ծա­կան ընդ­հա­նուր միու­թյու­նը (ՀԲԸՄ), և Տ. Քե­լե­կյա­նի ողջ ազ­գա­սի­րա­կան գոր­ծու­նեու­թյու­նը կապ­վեց այդ ե­զա­կի կազ­մա­կեր­պու­թյան ու նրա եր­ջան­կա­հի­շա­տակ հիմ­նա­դիր­նե­րի և ա­ռա­ջա­մար­տիկ­նե­րի հետ:
1909 թ. թուր­քե­րը Կի­լի­կիա­յում կո­տո­րե­ցին 30 հա­զար հա­յի, և ան­տեր մնա­ցին հա­րյու­րա­վոր որ­բուկ­ներ: Ազ­գա­յին մար­մին­նե­րը բա­ցե­ցին մի քա­նի որ­բա­նոց­ներ. մե­կը՝ թուր­քերն Ա­դա­նա­յում, եր­կու­սը՝ գեր­մա­նա­ցի­նե­րը Հա­րու­նիեում (դոկ­տոր Յ. Լեփ­սիու­սի ջան­քե­րով) ու Մա­րա­շում:
1910 թ. Տ. Քե­լե­կյա­նը Փա­րի­զից ՀԲԸՄ Կա­հի­րեի կենտ­րո­նա­կա­յան փո­խան­ցեց 2420 ե­գիպ­տա­կան ֆունտ կամ 12100 դո­լար, որ­բա­նոց բա­ցե­լու նպա­տա­կով: (Ար­դի ըն­թեր­ցո­ղին կոչ կա­նեմ ներ­կա­յիս չա­փա­նիշ­նե­րով չվե­րա­բեր­վել այդ գու­մա­րին. փո­ղի ան­վա­նա­կան միա­վո­րը մի բան է, գնո­ղու­նա­կու­թյու­նը՝ այլ): Ազ­գա­յին հոգ­սի հան­դեպ ինչ­պե՞ս և ին­չու՞ բռնկ­վեց ձեռք մեկ­նե­լու կայ­ծը, չգի­տեմ, դա ան­բա­ցատ­րե­լի բան է:


ՀԲԸՄ վար­չու­թյու­նը Տ. Քե­լե­կյա­նին հռ­չա­կեց բա­րե­րար-ան­դամ և ան­հա­պաղ ան­ցավ գոր­ծի: 1911 թ. Կի­լի­կիա­յի զո­վա­շունչ ու բա­րե­բեր Դորթ-Յոլ բնա­կա­վայ­րի մոտ բաց­վեց «Քե­լե­կյան» որ­բա­նո­ցը կամ ա­վե­լի ճիշտ՝ գի­շե­րօ­թիկ վար­ժա­րա­նը՝ 100 տղա­նե­րի հա­մար: Դա երկ­հարկ մեծ շի­նու­թյուն էր, ո­րի ա­ռա­ջին հար­կում գտն­վում էին դա­սա­րան­ներն ու ճա­շա­րա­նը, երկ­րոր­դում՝ ե­րե­խա­նե­րի նն­ջա­րա­նը, հի­վան­դա­սե­նյակ­նե­րը, ու­սու­ցիչ­նե­րի ու տնօ­րե­նի ա­ռանձ­նա­սե­նյակ­նե­րը: Սա­նե­րի սնուն­դը, հա­գուս­տը, կր­թա­կան ծախ­սե­րը հո­գում էր ՀԲԸՄ-ն, բայց դա չի նշա­նա­կում, թե հիմ­նա­դիր Տ. Քե­լե­կյա­նը ձեռ­քե­րը լվա­ցել էր: Բա­րե­գոր­ծա­կա­նի բա­րե­րար-ան­դա­մը պար­տա­վոր էր ոչ միայն ա­մեն տա­րի զգա­լի գու­մար տրա­մադ­րել, այլև մաս­նակ­ցել ՀԲԸՄ վար­չու­թյան նա­խա­ձեռ­նած բո­լոր հան­գա­նա­կու­թյուն­նե­րին. Տ. Քե­լե­կյանն այս ա­մե­նի ան­քակ­տե­լի մաս կազ­մեց մինչ ի մահ:


Պա­տե­րազմն սկս­վե­լուն պես «Քե­լե­կյա­նը» փակ­վեց, որ­բերն ան­հե­տա­ցան ցե­ղաս­պան­դի ճամ­փե­քին, շեն­քը բռ­նագ­րա­վե­ցին թուր­քա­կան զին­վո­րա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րը:
Որ­բա­նո­ցը վե­րա­բաց­վեց 1919-ին, որ­պես 200 ծնո­ղա­զուրկ­նե­րի գի­շե­րօ­թիկ կր­թա­րան, իսկ «Քե­լե­կյա­նի» մոտ կա­ռուց­վեց երկ­հարկ «Սի­սուան» որ­բա­նո­ցը՝ 200 աղջ­նակ­նե­րի հա­մար:
1921 թ. հու­նի­սին Կի­լի­կիո Սա­հակ կա­թո­ղի­կոսն այ­ցե­լեց որ­բա­նոց ու գրեց. «Օրհ­նու­թիւն Քէ­լէ­կեա­նին, որ տն­կեաց, վե­հանձ­նու­թեան Բա­րե­գոր­ծա­կա­նին, որ հա­նա­պա­զօ­րեայ ջուրն տայ և օրհ­նու­թիւն պաշ­տօ­նէու­թեան, որ ար­թուն ու զուար­թուն, ան­խոնջ և ան­քուն, որ ջերմ ու գուր­գու­րա­լից սի­րով կը հս­կէ ազ­գի նուի­րա­կան բե­կոր­նե­րը պա­հել ան­բիծ և ա­նա­ղարտ, ու պատս­պա­րել Հայ հո­գիով, Հայ սր­տով և ազ­նուա­գոյն նկա­րագ­րով օգ­տա­կար ան­դամ­ներ Ազ­գին և Ե­կե­ղե­ցիին: Եւ բիւ­րուցս փառք Բարձ­րե­լոյն, որ ա­ճես­ցու­ցա­նէ»:
Նույն թվա­կա­նին վրա հա­սավ Մուս­տա­ֆա Քե­մա­լի ժա­մա­նա­կը, ինչ կի­սատ էին թո­ղել իթ­թի­հա­տա­կան­նե­րը, ա­վար­տին հասց­րեց նա: Քե­մա­լա­կան­նե­րը բռ­նագ­րա­վե­ցին եր­կու որ­բա­նոց­նե­րի շեն­քե­րը, և ՀԲԸՄ-ն ստիպ­ված ե­ղավ որ­բե­րին տե­ղա­փո­խել Բեյ­րութ, տե­ղա­վո­րեց մի շի­նու­թյան մեջ՝ կր­կին «Քե­լե­կյան» ան­վամբ, որն ա­ռա­քե­լու­թյունն ա­վար­տեց 1932-ին, երբ որ­բերն ար­դեն հա­սակ էին ա­ռել ու ոտք դրել ինք­նու­րույն կյան­քի աս­պա­րեզ:


1929 թ. Տ. Քե­լե­կյա­նը կա­տա­րեց ևս մեկ խո­շոր բա­րե­րա­րու­թյուն:
1879 թ. Կ. Պոլ­սում հիմն­վել էր Դպ­րո­ցա­սեր տիկ­նանց ըն­կե­րու­թյու­նը, որն ու­ներ ի­գա­կան վար­ժա­րան ու զբաղ­վում էր հայ կա­նանց շր­ջա­նում լու­սա­վո­րու­թյուն տա­րա­ծե­լով: Հի­մա ես ա­վե­լի ման­րա­մասն չեմ խո­սի 140-ա­մյա այդ հնա­գույն վար­ժա­րա­նի մա­սին, որն այ­սօր էլ կի­սա­մաս­նա­վոր պե­տա­կան հայ-ֆրան­սիա­կան լի­ցե­յի կար­գա­վի­ճա­կով գոր­ծում է Փա­րի­զի Ռեն­սի ար­վար­ձա­նում և, ցա­վոք, կո­րո­նա­վի­րու­սի պատ­ճա­ռով հայ­տն­վել է ան­նա­խան­ձե­լի ֆի­նան­սա­կան դրու­թյան մեջ: Կա­սեմ միայն, որ Ցե­ղաս­պա­նու­թյան պատ­ճա­ռով Դպ­րո­ցա­սե­րը 250 որ­բու­հի­նե­րով ան­ցավ Հու­նաս­տան, այն­տե­ղից էլ 1928-ին՝ Ֆրան­սիա:
Հա­յե­ցի կր­թու­թյուն տվող այդ վար­ժա­րա­նի սա­նու­հի­նե­րի և ու­սու­ցիչ­նե­րի պա­հա­պան հրեշ­տակ դար­ձավ Տ. Քե­լե­կյա­նը: Նա 350 հա­զար ֆրան­կով գնեց մի ա­ռանձ­նա­տուն և նվի­րեց Դպ­րո­ցա­սե­րի վար­ժա­րա­նին, իսկ դպ­րո­ցի կա­ռա­վա­րու­մը հանձ­նեց ՀԲԸՄ-ին: Այդ բա­րե­սի­րա­կան ձեռ­նար­կի հա­մար նա ըն­տր­վեց ՀԲԸՄ փոխ­նա­խա­գահ, իսկ ֆրան­սիա­կան կա­ռա­վա­րու­թյու­նը պարգևատ­րեց Պատ­վո Լե­գեո­նի շքան­շա­նով:


1949 թ. Տ. Քե­լե­կյա­նը Նյու Յոր­քից ժա­մա­նեց Փա­րիզ, բնա­կա­նա­բար այ­ցե­լեց «հո­գե­զա­վա­կին»՝ վար­ժա­րան ու նվի­րա­բե­րեց 100 հա­զար ֆրանկ, ինչ­պես նաև իր կի­սանդ­րին, որ հե­ղի­նա­կել էր Հա­կոբ Գյուր­ջյա­նը:
Վե­րո­շա­րադ­րյալ եր­կու խո­շո­րա­գույն բա­րե­գոր­ծու­թյուն­նե­րից զատ, Տ. Քե­լե­կյանն ի­րա­կա­նաց­րեց մի քա­նի «մանր-մունր» բա­րե­սի­րա­կան ձեռ­նարկ­ներ:
Այս­պես, 1912 թ. նա այ­ցե­լում է Ե­րու­սա­ղեմ ու տես­նե­լով Սբ Հա­րու­թյուն ե­կե­ղե­ցու մահ­մե­դա­կան դռ­նա­պա­նի նոր կա­ռուց­վե­լիք տան հիմ­քից 1894 թ. հայտ­նա­բեր­ված գե­ղա­կերտ ու թան­կա­գին խճան­կա­րը, 250 օս­մա­նյան ոս­կով գնում է այն ու ցան­կա­նում, որ փո­խադր­վի Սբ Հա­կո­բա վանք: Միա­բա­նու­թյու­նը, սա­կայն, հար­մար է հա­մա­րում խճան­կա­րը թող­նել տե­ղում ու 355 ոս­կով գնում է տան ամ­բողջ հար­կա­բա­ժի­նը:
Երբ 1919-ին ող­բա­ցյալ Կո­մի­տա­սին Կ. Պոլ­սից տե­ղա­փո­խե­ցին Փա­րիզ, շար­ժում սկս­վեց նրա պահ­ման ծախ­սե­րը հո­գա­լու հա­մար: Հան­գա­նա­կու­թյան կո­չին ա­ռա­ջին ար­ձա­գան­քող­նե­րից մե­կը ե­ղավ Տ. Քե­լե­կյա­նը, ո­րը տրա­մադ­րեց 500 ֆրանկ:
Նա ա­ռանձ­նա­կի հո­գա­տար վե­րա­բեր­մունք ու­ներ հայ ար­վես­տա­գետ­նե­րի, մտա­վո­րա­կան­նե­րի նկատ­մամբ: Յոթ-ութ տա­րի շա­րու­նակ ամ­սա­կան 100 ֆրանկ էր հատ­կաց­նում Ա. Չո­պա­նյա­նի «Ա­նա­հիտ» ամ­սագ­րի հրա­տա­րակ­ման հա­մար, նրա ֆի­նան­սա­կան ա­ջակ­ցու­թյամբ Ա. Չո­պա­նյա­նը լույս ըն­ծա­յեց «Նա­ղաշ Յով­նա­թան ա­շու­ղը եւ Յով­նա­թան Յով­նա­թա­նեան» պատ­կե­րա­զարդ գիր­քը:


Նա ա­ռա­ջին գնա­հա­տողն էր նկա­րիչ Էդ­գար Շա­հի­նի ու քան­դա­կա­գործ Հա­կոբ Գյուր­ջյա­նի ար­վես­տի, ո­րոնց աշ­խա­տանք­նե­րը գնում էր, ցու­ցադ­րում իր վա­ճա­ռաս­րահ­նե­րում, դրա­նով հան­դերձ նրանց ճա­նա­չում բե­րե­լով:
Ի վեր­ջո, 1936 թ. Տ. Քե­լե­կյա­նը գնեց ու Երևա­նի պե­տա­կան պատ­կե­րաս­րա­հին նվի­րեց սփյուռ­քա­հայ նկա­րիչ­նե­րի 18 ստեղ­ծա­գոր­ծու­թյուն:

Կար­ծում եմ, ըն­թեր­ցո­ղին կհե­տաք­րք­րի նաև Տ. Քե­լե­կյա­նի ըն­տա­նե­կան կյան­քը: Նա ա­մուս­նա­ցել էր Կե­սա­րիա­յի հայտ­նի Գյում­շյան գեր­դաս­տա­նի դուստր, գե­ղեց­կու­հի Մար­գար­տի հետ և ու­ներ եր­կու զա­վակ: Ա­ռաջ­նե­կը՝ Շառ­լը (կամ Չառ­լին), ծն­վել էր 1899 թ. Մար­սե­լում, դուստր Ա­դին՝ 1903-ին Փա­րի­զում:
Զա­վակ­նե­րը, ա­վաղ, չշա­րու­նա­կե­ցին ի­րենց հռ­չա­կա­վոր հոր գոր­ծը:
Տ. Քե­լե­կյա­նի ող­բեր­գա­կան մա­հից ան­մի­ջա­պես հե­տո՝ 1951 թ. փետր­վա­րի 3-ին, Փա­րի­զում հրա­տա­րակ­վող «Այ­սօր-Ա­պա­գայ» թեր­թը լույս տե­սավ «Ժա­ռան­գը» վեր­նա­գի­րը կրող ա­ռաջ­նոր­դո­ղով: Թեև ոչ մի ա­նուն հի­շա­տակ­ված չէր, բայց հո­ռե­տե­սա­կան ակ­նարկ կար. «Յա­ճախ դի­տուած է որ մեր մէջ մեծ դէմ­քե­րը ի­րենց յա­ջորդ­նե­րը չեն ու­նե­նայ ի­րենց զա­ւակ­նե­րուն մէջ, բա­ցա­ռու­թիւն­նե­րը յար­գե­լով:


Ա­սոր պատ­ճառ­նե­րը քն­նել չէ որ կ՛ու­զենք: ՈՒ­րիշ ժո­ղո­վուրդ­նե­րու մէջ սե­րուն­դէ սե­րունդ նոյն ա­նու­նը և նոյն գոր­ծը կը շա­րու­նա­կուի յա­ճախ, եր­բեմն հետզ­հե­տէ ա­ւե­լի փայլ ու հռ­չակ ստա­նա­լով: Մեր մէջ մա­տի վրայ կը համ­րուին այդ­պի­սի­նե­րը»:
Ո՞րն էր այս դառն ար­ձա­նագր­ման պատ­ճա­ռը: Ըստ իս այն, որ Շառլ Քե­լե­կյանն ա­մուս­նա­ցել էր օ­տա­րազ­գիի հետ, որ­դեգ­րել կնոջ ա­ռա­ջին ա­մուս­նու­թյու­նից ե­րե­խա­յին և ոչ միայն հոր գոր­ծու­նեու­թյամբ հե­տաքր­քր­ված չէր, այլև երբևէ առն­չու­թյուն չէր ու­նե­ցել ազ­գա­յին որևէ կա­ռույ­ցի հետ: Նույ­նը վե­րա­բե­րում էր դս­տե­րը, որն ԱՄՆ-ից տե­ղա­փոխ­վեց Շվեյ­ցա­րիա՝ նկար­չու­թյուն սո­վո­րե­լու և ան­հայտ ճա­կա­տա­գիր ու­նե­ցավ:
Այս ա­մե­նը շատ տխուր խոր­հր­դա­ծու­թյուն­նե­րի տե­ղիք էր տա­լիս:

Ան­հայտ է Տիգ­րան Քե­լե­կյա­նի ինք­նաս­պա­նու­թյան պատ­ճա­ռը, բայց քաջ հայտ­նի է Հա­յոց ե­կե­ղե­ցու վե­րա­բեր­մունքն առ ինք­նաս­պան ան­ձինք՝ նրանք եր­կն­քի ար­քա­յու­թյան չպի­տի ար­ժա­նա­նան, ո­րով­հետև ինք­նաս­պա­նու­թյուն գոր­ծե­լը մե­ծա­գույն մեղ­քե­րից է, երբ անձն ինք­նաս­պա­նու­թյան մի­ջո­ցով իր հո­գին հե­ռաց­նում է մարմ­նից: Դա էր պատ­ճա­ռը, որ նրա հու­ղար­կա­վո­րու­թյան մա­սին բո­լո­րը լռե­ցին, մա­մու­լը ոչ մի խոսք չտ­պագ­րեց:
Եվ ա­հա ՀԲԸՄ պաշ­տո­նա­կան օր­գան «Միու­թիւն» շա­բա­թա­թեր­թը 1951 թ. ապ­րի­լի թիվ 265 հա­մա­րում տպագ­րեց «Հո­գե­հան­գիստ ողբ. Տիգ­րան Խան Քէ­լէ­կեա­նի» մի փոք­րիկ, բայց վե­րին աս­տի­ճա­նի ու­շագ­րավ տե­ղե­կատ­վու­թյուն, որն ու­զում եմ մեջ­բե­րել ամ­բող­ջու­թյամբ. «Միու­թեան Կեդր. Վար­չու­թեան կար­գադ­րու­թեամբ, Ծաղ­կա­զար­դի օ­րը, մարտ 18-ին ողբ. Տիգ­րան Խան Քէ­լէ­կեա­նի մա­հուան քա­ռա­սուն­քին առ­թիւ հո­գե­հան­գս­տեան պաշ­տօն մը կա­տա­րուե­ցաւ Ս. Խաչ ե­կե­ղե­ցիին մէջ:


Օ­րուան պա­տա­րա­գի­չը՝ Ա­ռաջ­նորդ Գերշն. Տ. Տի­րան ե­պիս­կո­պոս, իր քա­րո­զին մէջ անդ­րա­դար­ձաւ ՀԲԸ Միու­թեան մեր կեան­քին մէջ կա­տա­րած դե­րին ու հան­գու­ցեա­լին ազ­գա­սի­րու­թեան ու բա­րե­գոր­ծու­թեանց: Ա­պա, յա­ւարտ պա­տա­րա­գի, իր նա­խա­գա­հու­թեամբ և Գերշն. Տ. Տի­րայր ար­քե­պիս­կո­պո­սի ևս մաս­նակ­ցու­թեամբ, տպա­ւո­րիչ կեր­պով կա­տա­րուե­ցաւ հո­գե­հան­գս­տեան ա­րա­րո­ղու­թիւ­նը: Օ­րուան տօ­նին առ­տիւ ե­կե­ղե­ցին լե­ցուն էր խուռն բազ­մու­թեամբ, որ ներ­կայ ե­ղաւ նաև հո­գե­հան­գս­տին: Մաս­նա­ւո­րա­պէս ներ­կայ էին ՀԲԸ Միու­թեան Կեդր. Վար­չու­թեան, Ա­մե­րի­կա­յի Կեդր. Յանձ­նա­ժո­ղո­վի ան­դամ­ներ և պաշ­տօ­նեա­ներ, ինչ­պէս և հան­գու­ցեա­լին յի­շա­տա­կը յար­գող ազ­գա­կան­ներ ու բա­րե­կամ­ներ:
ՀԲԸ Միու­թեան Թէհ­րա­նի մաս­նա­ճիւ­ղը կը հա­ղոր­դէ թէ ինք ևս հո­գե­հան­գիստ կա­տա­րել տուած է ողբ. Քէ­լէ­կեան Խա­նի հա­մար փետր. 11ի կի­րա­կի օ­րը, տեղ­ւոյն Ս. Աս­տուա­ծա­ծին ե­կե­ղե­ցիին մէջ, և այս առ­թիւ օ­րուան պա­տա­րա­գի­չը՝ Տէր Յով­հան­նէս ա­ւագ քհնյ. Հա­ճեան, իր քա­րո­զին մէջ եր­կա­րօ­րէն ծան­րա­ցած է հան­գու­ցեա­լին ազ­գա­յին ծա­ռա­յու­թեանց և զո­հա­բե­րու­թեանց վրայ»:
Ի՞նչ էր սա նշա­նա­կում: Ար­դյո՞ք Թեհ­րա­նի ու Նյու Յոր­քի հոգևոր ա­ռաջ­նորդ­նե­րը խախ­տել էին ե­կե­ղե­ցու հիմ­նա­րար կա­նո­նը՝ են­թարկ­վե­լով ՀԲԸՄ կենտ­րո­նա­կան վար­չու­թյան կար­գադ­րու­թյա­նը:


Կար­ծում եմ, որ մեր ե­կե­ղե­ցին, ե­թե ան­գամ հո­գե­հան­գիստ մա­տու­ցե­լով շե­ղում էր թույլ տվել, այ­դու­հան­դերձ կա­տա­րել էր մար­դա­սի­րա­կան մե­ծա­գույն քայլ: Հետ­մա­հու հար­գանք էր մա­տուց­վել մի մար­դու, ով իր գոր­ծով թե պա­տիվ էր բե­րել սե­փա­կան ժո­ղովր­դին, թե իր անձ­նա­կան լու­ման էր ներդ­րել ազ­գի գան­ձա­նա­կում:
Այդ­պի­սի մար­դիկ չեն մո­ռաց­վում…

Խա­չա­տուր ԴԱ­ԴԱ­ՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 14976

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ