ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Բա­նակն ըն­տա­նի­քի տղան է, ու­ժը, իսկ ու­ժը սեր է ծնում»

«Բա­նակն ըն­տա­նի­քի տղան է, ու­ժը, իսկ ու­ժը սեր է ծնում»
21.07.2020 | 16:31

«Ի­րա­տե­սի» զրու­ցա­կի­ցը եր­գիչ, եր­գա­հան ԴԱ­ՎԻԹ Ա­ՄԱԼ­ՅԱՆՆ է:

-Պա­րոն Ա­մա­լյան, հինգ օր շա­րու­նակ հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նին լար­ված ի­րա­վի­ճակ է: Ի՞նչ է ու­զում հա­կա­ռա­կոր­դը:
-Լար­ված հետևում եմ ի­րա­դար­ձու­թյուն­նե­րին, լրատ­վա­մի­ջոց­նե­րին, տի­րա­պե­տում եմ ին­ֆոր­մա­ցիա­յին: Ան­կեղծ եմ ա­սում՝ չկա որևէ մե­կը, որ ինձ­նից ա­վե­լի շատ ե­րա­զի խա­ղա­ղու­թյան մա­սին: Խա­ղա­ղու­թյունն ու պա­տե­րազ­մը հա­մե­մա­տում եմ կնոջ ու տղա­մար­դու հետ: Խա­ղա­ղու­թյու­նը կինն է, որ ձգ­տում է տղա­մար­դուն՝ պա­տե­րազ­մին, և պա­տե­րազ­մը տղա­մարդն է, որ ձգ­տում է խա­ղա­ղու­թյան: Նրանք ան­բա­ժան ըն­կեր­ներ են: Տա Աստ­ված՝ գա այն օ­րը, որ ձեռք բե­րենք վերջ­նա­կան խա­ղա­ղու­թյուն, ու­նե­նանք այդ ար­ժե­քը, բայց դա միայն վաս­տա­կե­լով պետք է լի­նի: Քա­ռօ­րյա­յի օ­րե­րին ես միշտ ա­սում էի, որ Ար­ցա­խյան պա­տե­րազ­մում զոհ­ված­նե­րը, որ սե­րունդ չտ­վե­ցին, հո­ղի մեջ սեր­մի նման ա­ճե­ցին, ու Ապ­րի­լյան պա­տե­րազ­մի ժա­մա­նակ տե­սանք՝ ինչ սե­րունդ են տվել: Վս­տահ էի՝ ե­կող սե­րունդն ա­վե­լի լավն ու ա­վե­լի ու­ժեղ է լի­նե­լու: Եվ սրա հա­մար, թող սեն­տի­մեն­տալ չհն­չի, եր­ջա­նիկ եմ: «Խեղճ հայ» ա­սած երևույ­թը փոխ­վել է: Մենք ա­վե­լի շատ պի­տի հա­վա­տանք ինք­ներս մեզ, մեր ու­ժե­րին և, որ ա­մե­նա­կարևորն է, միաս­նա­կան լի­նենք: Սահ­մա­նին տե­ղի ու­նե­ցող դեպ­քե­րը լայ­նա­մասշ­տաբ բնույթ չեն կրում, սա դեռ չի կա­րե­լի պա­տե­րազմ ան­վա­նել: Ինչ վե­րա­բե­րում է ստ­րա­տե­գիա­կան և ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րին, ա­պա մեր զի­նուժն այն փայ­լուն է ի­րա­կա­նաց­րել՝ ար­ժա­նի մի­ջազ­գա­յին ռազ­մա­կան մեկ­նա­բա­նու­թյան և դրա­կան ար­ձա­գանք­նե­րի: ՈՒ­րախ եմ, որ այ­սօր մեր ա­մե­նա­սի­րած հա­մա­կարգն ա­մե­նաու­ժեղն է, բայց դրա­նով չպետք է սահ­մա­նա­փակ­վենք, ո­րով­հետև բա­նա­կը կա­յուն հա­մա­կարգ չէ. ա­նի­վի պես պտտ­վում է: Բա­նա­կը մեր բո­լո­րինն է, այն պե­տու­թյուն և հայ­րե­նիք կա­պող օ­ղակն է: Պե­տու­թյունն ու հայ­րե­նի­քը, ցա­վոք, ի­րա­րից շատ են հե­ռա­ցած, մեր դեպ­քում՝ հատ­կա­պես: Չենք պատ­կե­րաց­նում, որ պե­տու­թյունն էլ կա­րե­լի է սի­րել այն­պես, ինչ­պես հայ­րե­նի­քը:
-Ին­չու՞ են հե­ռա­ցած:
-Գու­ցե պե­տա­կան ո­րոշ մար­մին­նե­րի դրսևոր­ման պատ­ճա­ռով, և կապ չու­նի՝ որ իշ­խա­նու­թյան ժա­մա­նակ: Ի­հար­կե, դա բո­լո­րին չի վե­րա­բե­րում:
-Ռազ­մա­կան կարևոր դի­տարկ­ման մա­սին նշե­ցիք, որ գու­ցե աշ­խար­հին կա­րող ենք ցույց տալ և աչ­քի ընկ­նել: Փաս­տո­րեն, այ­սօր գործ ու­նենք կրթ­ված, պրո­ֆե­սիո­նալ, հե­ռա­տես զին­վո­րա­կա­նու­թյան հետ, ին­չը ար­ժա­նի է դր­վա­տան­քի, և բա­նա­կի մա­սին բո­լոր տե­սա­կի վա­տա­բա­նող կար­ծիք­նե­րը, տա­րաբ­նույթ մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րը երկ­րոր­դա­կան պլան են մղ­վում այս դեպ­քում:
-Փառք Աստ­ծո, այ­սօր բա­նակն այն­պի­սի կար­գա­վի­ճա­կում է, որ ա­մեն մե­կը չի կա­րող ներ­քին խո­հա­նո­ցի մա­սին մեկ­նա­բա­նու­թյուն­ներ ա­նել: Ի­հար­կե, բա­նա­կում վատ բա­ներ ևս կա­րող են լի­նել, բայց ա­մեն մի «բա­շի­բո­զուկ» չպետք է իր պարտ­քը հա­մա­րի կար­ծիք հայտ­նել: Բա­նակն ըն­տա­նի­քի տղան է, ու­ժը, իսկ ու­ժը սեր է ծնում, սերն էլ՝ ուժ: Պետք է հա­մախ­մբ­վել բա­նա­կի շուր­ջը:
Պատ­մու­թյան մեջ որևէ երկ­րի հզո­րա­ցում հե­ղա­փո­խու­թյու­նից հե­տո ինձ հայտ­նի չէ: Չգի­տեմ որևէ հե­ղա­փո­խու­թյուն, որ երկ­րին օ­գուտ է տվել: Երկ­րի անվ­տան­գու­թյու­նը մեր ան­ցյալն է, ներ­կան ու ա­պա­գան: Բա­նա­կի հան­դեպ սեն­տի­մեն­տալ վե­րա­բեր­մունք պետք չէ: Բա­նա­կը, տա­րի­նե­րին հա­մըն­թաց, ինք­նա­մաքր­վե­լու է՝ ա­վե­լի լա­վը դառ­նա­լով, ո­րով­հետև նրա հիմ­քում Վազ­գեն Սարգ­սյան ու նրա նման տղերք կան:
-Մենք խա­ղա­ղա­սեր ժո­ղո­վուրդ ենք, խա­ղա­ղու­թյու­նը մեր գե­նե­տիկ կո­դի մեջ է: Մեջ­բե­րեմ Մաթևո­սյա­նի հայտ­նի խոս­քը. «Հա­զար տա­րի ապ­րես հարևա­նիդ հետ կողք կող­քի ու չի­մա­նա՞ս, որ քեզ սպա­նե­լու է, իր սու­րը քո ոս­կո­րի վրա է սրե­լու»: Մեր հա­կա­ռա­կոր­դի ձե­ռա­գի­րը չի փոխ­վում, նրա ռազ­մա­տեն­չու­թյու­նը շա­րու­նակ­վում է: Խա­ղա­ղու­թյան թեզն այս դեպ­քում որ­տե՞ղ է մնում:
-Ես հա­կա­ռա­կոր­դին չեմ ու­զում թե­րագ­նա­հա­տել, չեմ էլ ու­զում ա­տել: Զո­րա­միա­վոր­ման շտա­բի պե­տե­րից մե­կը, որ իմ մար­տա­կան ըն­կերն է, երբ լսում է, որ հա­կա­ռա­կոր­դը ին­տեն­սիվ գն­դա­կո­ծում է, զին­վոր­նե­րին հրա­մա­յում է, որ պա­տաս­խան հար­ված տան կամ այն­պի­սի տեղ խփեն, որ հան­կարծ բնա­կու­թյան որևէ վայր չտու­ժի: Իսկ այդ նույն օ­րե­րին հա­կա­ռա­կոր­դը Շամ­շա­դի­նում ե­րեք տա­րե­կան ե­րե­խա­յի վրա էր կրա­կել: Բա­րե­բախ­տա­բար, գն­դա­կը ե­րե­խա­յի մա­զե­րի մի­ջով էր ան­ցել, փոք­րի­կին բան չէր պա­տա­հել: Մարդ­կա­յին հատ­կա­նիշ­նե­րով մենք ի­րենց նման չենք: Խա­ղա­ղու­թյուն կա­րող է լի­նել, բայց մեր դեպ­քում՝ միայն ու­ժով: Հա­կա­ռակ դեպ­քում՝ դա­տա­պարտ­ված կլի­նենք մորթ­վե­լու: Մեր բա­նա­կը գնա­լով ա­վե­լի մար­տու­նակ է դառ­նում, բայց սա թող ինք­նա­գո­հու­թյան ու հան­գս­տի պատ­ճառ չլի­նի, գո­նե բա­րո­յա­հո­գե­բա­նո­րեն զին­վո­րի կող­քին պետք է լի­նենք:
-Միաս­նա­կա՞ն ենք այ­սօր ա­ռա­վել, քան երբևէ:
-Ե­թե միաս­նա­կան չենք, ա­պա պի­տի լի­նենք: Դժ­բախ­տա­բար, մենք ցա­վի շուրջն ենք միաս­նա­կա­նա­նում, ցա­վի շուր­ջը հա­մախ­մբ­վող ժո­ղո­վուրդ ենք: Եվ պա­տա­հա­կան չէ, որ այս օ­րե­րին, օ­րի­նակ, մեր հայ­րե­նա­կից­նե­րը Մոսկ­վա­յում մե­կը մյու­սին օգ­նում են վա­ճա­ռել ծի­րա­նը: Կո­լեկ­տիվ ժո­ղո­վուրդ չենք, միա­գործ ենք, ինչն ակն­հայտ է նաև ար­վես­տում ու սպոր­տում: Ի­րար սի­րե­լու ա­մե­նա­պարզ դաշ­տը պա­տե­րազմն է, ո­րով­հետև այն­տեղ մե­կը մյու­սի հա­մար պատ­րաստ է մեռ­նե­լու: Եվ դրա հա­մար է մար­տա­կան ըն­կեր կորց­նե­լը շատ ցա­վոտ: Կու­զեի, որ պե­տու­թյունն այս հար­ցում ան­տար­բեր չլի­ներ: Տար­բեր թե­մա­նե­րով եմ ստեղ­ծա­գոր­ծում, բայց ռազ­մա­հայ­րե­նա­սի­րա­կա­նը միշտ ա­կուն­քում է: Ես երբևէ չեմ կա­րող մո­ռա­նալ իմ ըն­կեր Ցու­լին, որ ճա­կա­տից ինձ տուն է ճա­նա­պար­հել, բայց ին­քը զոհ­վել է: Նույ­նիսկ ըն­տա­նի­քում այդ­քան սեր չկա, ինչ­քան ռազ­մի դաշ­տում:


Զրույ­ցը՝ Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 15752

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ